Լրահոս 24/7
25.01.2022

«ՀայՓոստի» տնօրենը բարեփոխման ծրագրեր է քննարկել Համաշխարհային փոստային միության ղեկավարության հետ

«ՀայՓոստի» տնօրենը բարեփոխման ծրագրեր է քննարկել Համաշխարհային փոստային միության ղեկավարության հետ

Հնարավոր է` հայ փոստատարներն առաջիկայում մոտոցիկլետներով շրջեն։ Նման հնարավորություն կարող է ստեղծվել «ՀայՓոստի» ու Համաշխարհային փոստային միության համագործակցության արդյունքում։Ինչպես հայտնում են «ՀայՓոստ» ընկերությունից, գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն ու Փոստի փոխանակման կենտրոնի ղեկավար Գևորգ Խանգելդյանը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Մասահիկո Մետոկիի և գլխավոր տնօրենի տեղակալ Մարյան Օսվալդի հետ հանդիպմանը քննարկել են սպասարկման որակը բարելավելու, մատուցվող ծառայությունների շրջանակը արդիականացնելու հնարավորությունները։

Մասնավորապես քննարկվել են «ՀայՓոստի» կողմից էլեկտրական մոտոցիկլետների ձեռքբերման, ինչպես նաև փոստի փոխանակման կենտրոնում ծանրոցների նոր հոսքագծի տեղադրման ծրագրերի ֆինանսավորման, «PosTransfer» ապրանքային նշանի ներքո դրամական փոխանցումների զարգացման ու նոր փոստային օպերատորների, ներգրավման հարցերը:

Հայկ Կարապետյանը հույս է հայտնել, որ Համաշխարհային փոստային միության հետ քննարկումը նոր հնարավորություններ կստեղծի փոստային ցանցի զարգացման, ծառայությունների ընդլայնման և նորարարական տեխնոլոգիաների ինտեգրման շնորհիվ:

Նշենք, որ Համաշխարհային փոստային միությունը (UPU) միջպետական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1874 թվականին՝ ապահովելու և բարելավելու փոստային հաղորդակցությունը Համաշխարհային Փոստային Միության կողմից ստեղծված միասնական փոստային տարածքում: Ի հավելումն ունիվերսալ ցանցի պահպանմանը՝ այն սահմանում է միջազգային փոստի փոխանակման կանոններ իր 192 անդամ պետությունների միջև և տալիս առաջարկություններ փոստփոխանակումը արդիականացնելու և հաճախորդների սպասարկման որակը բարելավելու համար:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է