Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում պաշտոնական այցի շրջանակներում այսօր` hունվարի 25-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Միրզոյանն այնտեղ է գնացել Շենգեն համայնքի ղեկավար Միշել Գլոդենի և Շենգենի Եվրոպական կենտրոնի տնօրեն Մարտինա Կնեյպի ուղեկցությամբ։
ՀՀ ԱԳ նախարարը նաև շրջայց է կատարել Շենգենի Եվրոպական կենտրոնում:













