Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1931-ով և դարձել 355662: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 11408 մարդ (+1783), կատարվել է 2692959 թեստավորում (+7721), առողջացել են վարակվածներից 334 696-ը (+147):
Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում չի ավելացել (8032)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը նույնպես նույնն է մնացել՝ 1525։













