Լրահոս 24/7
26.01.2022

Երևանում տեղի ունեցած անկարգությունների գործով ևս երկու անձի մեղադրանք է առաջադրվել․ ԱԱԾ

Երևանում տեղի ունեցած անկարգությունների գործով ևս երկու անձի մեղադրանք է առաջադրվել․ ԱԱԾ

2020 թ-ի նոյեմբերի 10-ի գիշերը ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում, պետական այլ կառույցներում ու հասարակական վայրերում անկարգությունների գործով մեղադրանք է ներկայցվել ևս երկու անձի։ Ինչպես հայտնում են ԱԱԾ–ից, այդ անձինք «Այլընտրանք» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Մանթաշյանն ու Գ.Գ.–ն են։

Ըստ քրեական գործի նյութերի` Նարեկ Մանթաշյանը, գտնվելով կառավարության շենքում, ուղիղ եթերում աշխատող լրատվամիջոցներով հայտարարել է, թե պաշտոնատար անձինք փորձում են հեռանալ երկրից, ապա կոչ է արել փակել «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, կառավարական կեցավայրը և պաշտոնատար անձանց նկատմամբ բռնի գործողություններով թույլ չտալ վերջիններին լքել երկիրը։

ԱԱԾ–ն նաև հայտնում է, որ դրանից հետո Մանթաշյանն անձամբ ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան` որպես կազմակերպիչ վերահսկելու իր կոչի իրագործումը:Կառավարության շենքում զանգվածային անկարգություններին մասնակցող անձինք, այդ թվում՝ գործով մյուս մեղադրյալ Գ. Գ-ն, ևս Մանթաշյանի հետ շարժվել են դեպի «Զվարթնոց» օդանավակայան։

Այստեղ վնասել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի մուտքի դուռն ու պատուհանը, ապօրինի մուտք են գործել հատուկ պատվիրակությունների ճանապարհման և դիմավորման սրահ, կոտրել են պարսպի ճաղավանդակի ամրակները, մտել թռիչքուղի, մտել թռիչքի պատրաստվող օդանավ, խուզարկել այն` խաթարելով օդանավակայանի բնականոն գործունեությունը, իրական վտանգ ստեղծելով այլ անձանց կյանքի և առողջության համար:

Բացի այդ, Նարեկ Մանթաշյանի կազմակերպած անկարգությունների մասնակիցներից ավելի քան 50 հոգի կառավարության շենքից շարժվել են կառավարական կեցավայր, վնասելով բացել մուտքի դարպասները, ներխուժել ՀՀ վարչապետի առանձնատուն՝ ոչնչացնելով ու վնասելով այնտեղ գտնվող գույքը, հափշտակել տարբեր իրեր:

Ըստ քրեական գործի նյութերի, Նարեկ Մանթաշյանը, կառավարության շենքի երրորդ հարկի միջանցքից հափշտակել է փայտյա ձողին ամրացված շուրջ 55 000 դրամ արժողությամբ ՀՀ դրոշը և դուրս բերել շենքից:Նարեկ Մանթաշյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հիշյալ մեծածավալ քրեական գործից արդեն անջատվել է 10 քրեական գործ` 29 անձի նկատմամբ։ Դրանք մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին՝ դատարան ներկայացնելու միջնորդությամբ:Հիշեցնենք` 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, նոյեմբերի լույս 10-ի գիշերը Երևանում զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել. ցուցարարները ներխուժել էին կառավարության և խորհրդարանի շենք, ծեծի ենթարկվել ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է