Լրահոս 24/7
26.01.2022

Հայտնի է դարձել Անդրեյ Ստենին-2022 միջազգային մրցույթի ժյուրիի կազմը

Հայտնի է դարձել Անդրեյ Ստենին-2022 միջազգային մրցույթի ժյուրիի կազմը

Անդրեյ Ստենինի հիշատակին նվիրված երիտասարդ ֆոտոլրագրողների միջազգային 8-րդ մրցույթը հայտնել է ժյուրիի կազմը։ 2022 թվականին պահպանվել է ժյուրիի աստղային թիմի ձևավորման` արդեն ավանդական դարձած ալգորիթմը։ Երկրորդ տարին է` որպես մրցույթի ժյուրիի անդամ հրավիրվում են նրանք, ովքեր տարբեր տարիներին արդեն իսկ գնահատել են մասնակիցների աշխատանքները` աշխարհի խոշորագույն ԶԼՄ–ների ներկայացուցիչներ և տիտղոսակիր լուսանկարիչներ։Նրանց թվում են «Ասոշիէյթեդպրես» գործակալության (ԱՄՆ) լուսանկարչական ծառայության փոխտնօրեն Դենիս Պակինը, Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի (Հոնկոնգ) «Ֆրանսպրես» գործակալության (AFP) լուսանկարչական տնօրեն Մլադեն Անտոնովը, Գերմանիայի լուսանկարչական միության ընդլայնված խորհրդի անդամ Պետեր Բիտցերը (Գերմանիա), ՏԱՍՍ գործակալության ֆոտոտեղեկատվական խմբագրության ղեկավար Գրիգորի Դուկորը (Ռուսաստան), լուսանկարիչ, լուսանկարչության պրոֆեսոր Քսենյա Նիկոլսկայան (Կահիրեի գերմանական համալսարան) և ռուսական SALT IMAGES անկախ ֆոտոգործակալության տնօրեն Աննա Զեքրիան։

ՅՈւՆԵՍԿՕ–ի գործերով ՌԴ հանձնաժողովի հովանու ներքո «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի կազմակերպած Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթն իր առաջ խնդիր է դնում աջակցել երիտասարդ լուսանկարիչներին և հանրության ուշադրությունը հրավիրել ժամանակակից ֆոտոլրագրության խնդիրներին։ Սա հարթակ է, որտեղ երիտասարդ, տաղանդավոր, նրբազգաց և նորն ընկալելու ունակ լուսանկարիչները մեր ուշադրությունն են հրավիրում մեզ շրջապատող մարդկանց և իրադարձությունների վրա։

«Անդրեյ Ստենինի անվան մրցույթի ժյուրիի կազմում առաջին անգամ հայտնվել եմ բոլորովին այլ դարաշրջանում։ Այն ժամանակ մենք կարողանում էինք անխոչընդոտ ճանապարհորդել աշխարհով և հանդիպել միմյանց հետ։ Սակայն այսօր, Covid–ի բոլոր սահմանափակումներով, գործընթացը բոլորովին այլ կերպ կընթանա։ Բայց մի բանում ես համոզված եմ. ինչպես և նախկինում, ինձ բախտ է կվիճակվի տեսնելու բազմաթիվ հիասքանչ լուսանկարներ»,–ասել է Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի (Հոնկոնգ) «Ֆրանսպրես» գործակալության (AFP) լուսանկարչական տնօրեն Մլադեն Անտոնովը։

Նա նշել է, որԱնդրեյ Ստենինի անվան մրցույթը շատ կարևոր քայլ է ցանկացած լուսանկարչի կարիերայում, քանի որ հաղթողների աշխատանքները շրջում են ամբողջ աշխարհով, ինչն անսպասելի հնարավորություններ է ստեղծում դրանց հեղինակների համար։

Գերմանիայի լուսանկարչական միության ընդլայնված խորհրդի անդամ, laif ֆոտոգործակալության ղեկավար Պետեր Բիտցերն իր հերթին նշել է, որ Անդրեյ Ստենինի անվան մրցույթի ժյուրիի կազմում աշխատելն իր համար մեծ նշանակություն ունի։«Իմ առջև բացառիկ հնարավորություն է բացվում ուղարկված աշխատանքների միջոցով հասկանալ, թե ինչպես է լուսանկարիչների նոր սերունդը մեկնաբանում «հումանիզմ» հասկացությունը, ինչպես են բազմաթիվ երկրներ և մշակույթներ ներկայացնող երիտասարդ ֆոտոլրագրողները ժամանակակից լուսանկարում նոր ուղղություններ ստեղծում»,–նշել է Բիտցերը։2022 թվականին մրցույթի մասնակիցները մրցանակային տեղերի համար կպայքարեն չորս անվանակարգերում` «Գլխավոր նորություններ», «Սպորտ», «Իմ մոլորակը», «Դիմանկար` մեր ժամանակների հերոսը»։

Բոլոր անվանակարգերում մասնակիցները կկարողանան ներկայացնել մեկական աշխատանք հետևյալ երկու կատեգորիաներում` «Մեկ լուսանկար» և «Շարք»։

2022 թվականին մրցույթի մրցանակային ֆոնդը յուրաքանչյուր անվանակարգում կկազմի 125, 100 և 75 հազար ռուբլի համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղի համար։ Գլխավոր մրցանակի արժանացած մասնակիցը 700 հազար ռուբլի կստանա։

Ռուսերենով, անգլերենով և չինարենով աշխատանքների ընդունումը stenincontest.ru կայքում կշարունակվի մինչև փետրվարի 28-ը ներառյալ (Մոսկվայի ժամանակով մինչև 23:59)։ Միջազգային ժյուրին աշխատանքը կսկսի արդեն ապրիլին, մրցույթի կարճ ցանկը կհայտարարվի հունիսի կեսերին stenincontest.ru կայքում։2014 թվականից` մրցույթի մեկնարկի պահից սկսած, մրցույթի ցուցահանդեսների աշխարհագրությունը տասնյակ քաղաքներ է ներառում Եվրոպայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ 2018 թվականից մրցույթի ցուցահանդեսային հարթակների թվում է Նյու Յորքում գտնվող ՄԱԿ–ի գլխամասը։ 2019 թվականից մրցույթի ցուցահանդեսներն անցկացվում են նաև Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդում։2021 թվականին մրցույթն անցկացվեց ռուսաստանյան և միջազգային խոշորագույն ԶԼՄ–ների, լրատվական գործակալությունների և ֆոտահամայնքի աջակցմամբ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է