Լրահոս 24/7
27.01.2022

Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին

Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելին և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի գրասենյակների համար պատասխանատու Յան Ֆիլիպ Վյոլբերնին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին՝ նախարար Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը մեր երկրում և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել: Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարն ընդգծել է երիտասարդների համար Գերմանիայի բարձրակարգ համալսարաններում կրթություն ստանալու հնարավորությունը:

Հանրակրթության ոլորտում Վահրամ Դումանյանն առաջարկել է համագործակցել հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում դասագրքերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ: Նախարարը կարևորել է նաև STEM բնագավառում համատեղ կրթական ծրագրերի իրականացումը: Այդ համատեքստում Վահրամ Դումանյանը նշել է արհեստական բանականության թեմայով հունվարի 31-ին նախատեսված համաժողովին վերոնշյալ հարցերի քննարկման անհրաժեշտությունը:

«Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելն իր հերթին նշել է, որ հիմնադրամն արդեն 5 տարի սերտորեն համագործակցում է ԿԳՄՍ նախարարության հետ, և այդ շրջանակում իրականացվել են մի շարք համատեղ ծրագրեր: Նա ընդգծել է, որ ՀՀ-ում հիմնադրամի գործունեությունը վերջին տարիներին քառապատկվել է:

«Հայաստանում հիմնադրամի համար ստեղծված են գերազանց պայմաններ, և մենք ունենք շատ լավ գործընկերներ: Սրանք այն նախադրյալներն են, որոնք մեզ հիմք են տալիս ընդլայնելու մեր գործունեության շրջանակը»,- շեշտել է Թոմաս Շրապելը:

Նա փաստել է հիմնադրամի աջակցությամբ ՀՀ դպրոցների համար «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի և մեթոդական ուղեցույցի մշակման աշխատանքները: Թոմաս Շրապելի խոսքով՝ Արևելյան գործընկերության որևէ երկրում երբևէ նմանօրինակ ծրագիր չի իրականացվել, և Հայաստանում դրա իրագործումը բացառիկ երևույթ է, ինչը վկայում է նաև հայկական կողմի շահագրգռվածության մասին:

Թոմաս Շրապելն անդրադարձել է նաև հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ուսուցիչների վերապատրաստման ծրագրին՝ ընդգծելով, որ վերջին երկու տարիներին վերապատրաստվել է Երևանի և ՀՀ մարզերի շուրջ 400 ուսուցիչ: Նա նաև տեղեկացրել է, որ հիմնադրամն աջակցում է հայ երիտասարդ, շնորհաշատ և տաղանդավոր մասնագետներին. 25 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ: Թոմաս Շրապելը փաստել է, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել կոնկրետ նպատակային ծրագիր՝ երիտասարդներին աջակցելու համար:

Հանդիպման կողմերը պատրաստակամություն են հայտնել մշակելու համագործակցության ընդլայնման նոր օրակարգ, որի շրջանակում կիրագործվեն համատեղ նոր ծրագրեր:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է