Այս պահին Արայիկ Հարությունյանին որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու որոշում չկա։
Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը։
Նրա խոսքով`այս պահին որոշված չեն կոնկրետ թեկնածուներ, քննարկվում են տարբեր հնարավորություններ։«Սահմանված ժամկետների շրջանակներում որոշումը կկայացվի»,–ասաց Աղաջանյանը։













