Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է ավելացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարումները այն երկրներին, որոնք ի վիճակի չեն դրանք գնել: Այս քայլի նպատակն է մինչև տարեվերջ այդ երկրներում բնակչության պատվաստման մակարդակը հասցնել 70 տոկոսի: Այս մասին «Ռոսիա 24» – ի եթերում հայտարարել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։
«Մենք հիմա բանակցում ենք այն երկրների հետ, որոնք չեն կարող իրենց թույլ տալ պատվաստանյութ գնել, չունեն բավարար ֆինանսական հնարավորություններ դրանք գնելու համար և մտադիր ենք մատակարարումները մեծացնել։ Այս քայլով մենք ուզում ենք այնպես անել, որ մինչև այս տարվա սեպտեմբեր յուրաքանչյուր երկրում բնակչության գրեթե 40 տոկոսը պատվաստված լինի, իսկ մինչև տարեվերջ ՝ 70 տոկոսը», – ասել է նա։
Վոյնովիչի խոսքով ՝ շատ կարևոր է, որ նման երկրները հասնեն պատվաստումների բարձր մակարդակի, այդպես հնարավոր կլինի նվազեցնել վիրուսի տարածման մակարդակը:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։













