Լրահոս 24/7
27.01.2022

Պատերազմից հետո 300 հայ և ադրբեջանցի դեռևս անհետ կորած են համարվում. ԿԽՄԿ

Պատերազմից հետո 300 հայ և ադրբեջանցի դեռևս անհետ կորած են համարվում. ԿԽՄԿ

2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում (հայեր և ադրբեջանցիներ)։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հոդված է հրապարակել՝ անդրադառնալով հետպատերազմական իրավիճակում արվող աշխատանքներին և դրանց արդյունքներին։«Շուրջ 300 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում Ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով։ 2020թ. նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման պահից հետո հայտնաբերվել են ավելի քան 1700 մարդու մասունքներ։ Դրանից հետո սկսվել է մասունքների նույնականացման և նրանց ընտանիքներին վերադարձնելու գործընթացը»,-ասվում է ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԿԽՄԿ-ն ռուս խաղաղապահների հետ համատեղ աջակցել է աճյունների որոնման աշխատանքների անցկացմանը՝ տեղական փրկարարական խմբերին աջակցելով։ԿԽՄԿ-ի ականների, պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և հրաձգային զենքի տարածաշրջանային մասնագետների ղեկավար Քրիստոֆեր Փուլը հայտնել է, որ փրկարարական խմբերի աշխատանքի պայմանները չափազանց վտանգավոր են, քանի որ տեղանքը ականներով և չպայթած զինամթերքով է լեցուն։ Դրան գումարվում են նաև եղանակային պայմանները՝ ձմռանը տեսանելիությունը գրեթե զրոյի է հասնում:«Մարդկանց մասունքները հանելու համար փրկարարական թիմերը մահացու վտանգի առաջ են կանգնում։ Խոսքը ոչ միայն մասունքների հետ «արժանապատիվ վերաբերմունքի», այլև նրանց հետ անվտանգ վարվելու մասին է»,-ասել է Փուլը։

Նշվում է նաև, որ ավելի քան 4500 հայ և ադրբեջանցի անհետ կորած ենհամարվում 1990-ականների հակամարտության հետևանքով:Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է:Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։ Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 141 զինծառայող և քաղաքացիական անձ։

Լրահոս
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները նվազեցվել են. ՀԾԿՀ-ն ընդունել է որոշումը
12:03
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները նվազեցվել են. ՀԾԿՀ-ն ընդունել է որոշումը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է դրամահավաք
11:40
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է դրամահավաք
Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ուղերձին
11:25
Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ուղերձին
Հօգուտ Արտաշատ համայնքի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար  դրամ
11:08
Հօգուտ Արտաշատ համայնքի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ
Ըստ «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանը 52-րդն է. Պապոյան
10:58
Ըստ «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանը 52-րդն է. Պապոյան
Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը
19:26
Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը
Իրանը բազմիցս խախտել է հրադադարը․ Թրամփ
16:59
Իրանը բազմիցս խախտել է հրադադարը․ Թրամփ
Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան
16:39
Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան
Եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից, պետք է գիտակցենք՝ սա քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից ու ապագայից. Արա Այվազյան
16:31
Եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից, պետք է գիտակցենք՝ սա քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից ու ապագայից. Արա Այվազյան
Էլեկտրաէներգիայի նոր սակագնային փոփոխություններ
16:14
Էլեկտրաէներգիայի նոր սակագնային փոփոխություններ
«Ապրելու երկիր»-ը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
16:08
«Ապրելու երկիր»-ը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
Իրանը «նոր անակնկալներ» է նախապատրաստել պատերազմի վերսկսման դեպքում. Tasnim
15:59
Իրանը «նոր անակնկալներ» է նախապատրաստել պատերազմի վերսկսման դեպքում. Tasnim
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Քևին Համիլթոն
15:40
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Քևին Համիլթոն
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
15:35
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
Ուզում ենք յան տան մեզնից և անցնեն խորհրդարան. Աշոտյան
15:24
Ուզում ենք յան տան մեզնից և անցնեն խորհրդարան. Աշոտյան