Լրահոս 24/7
27.01.2022

Իմ հրաժարականը չի խոչընդոտի. Արմեն Սարգսյանը նամակ է գրել FIFA-ի նախագահին

Իմ հրաժարականը չի խոչընդոտի. Արմեն Սարգսյանը նամակ է գրել FIFA-ի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFA -ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյին՝ նշելով, որ նախագահի պաշտոնից հրաժարվելը չի խոչընդոտի իր նախաձեռնած «Լեգենդների խաղը» Հայաստանում անցկացնելուն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։Հայաստանում «Լեգենդների խաղը»՝ նախկին և ներկա աշխարհահռչակ լեգենդար ֆուտբոլիստների ընկերական խաղ կազմակերպելու հնարավորությունը նախագահ Արմեն Սարգսյանը Ջաննի Ինֆանտինոյի հետ քննարկել էր անցած տարեվերջին Կատարում ունեցած հանդիպման ընթացքում։

Դրանից հետո ՀՀ նախագահը նրան շնորհակալական նամակ էր ուղարկել, որտեղ նշել էր, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս FIFA-ի և FIFA-ի հիմնադրամի հետ համագործակցությանը, որը խոստանում է ֆուտբոլի միջոցով համագործակցության նոր հեռանկարներ բացել։Հրաժարականի դիմումից հետո նախագահ Սարգսյանը ևս մեկ նամակով է դիմել FIFA-ի նախագահին։«Իմ այս որոշումը չի խոչընդոտի, որ շարունակեմ իմ ներդրումն ունենալ նախագահությանս ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործման գործում: Իմ ողջ կյանքի առաքելությունն է ու ինձ համար պատիվ է աշխատել հանուն Հայաստանի բարգավաճման, և դա չի ավարտվում պաշտոնով:

Ուրախ կլինեմ շարունակել մեր բարեկամությունն ու համագործակցությունն անձամբ Ձեր և FIFA-ի հետ: Հանձնառու եմ նպաստել Երևանում ծրագրված «Լեգենդների խաղի» հանդիպմանը»,– գրել է Սարգսյանը:Նա կարծում է, որ այդ նախաձեռնությունը մեծ ազդեցություն կունենա ՀՀ–ում սպորտի զարգացման համար։Սարգսյանն առաջարկել էր «Լեգենդների խաղը» Հայաստանում անցկացնել այս տարվա ընթացքում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և «STARMUS-6» փառատոնի հետ միաժամանակ:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է