Լրահոս 24/7
27.01.2022

Երևանն այսօր արտաքին լուսավորության ցանցում 50-70% խնայողություն է ապահովում. Հրաչյա Սարգսյան

Երևանն այսօր արտաքին լուսավորության ցանցում 50-70% խնայողություն է ապահովում. Հրաչյա Սարգսյան

Էներգաարդյունավետ և էներգախնայող լուսավորություն. Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ նախագիծը հենց այս նպատակին է ուղղված: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը, որում նաև ասված է.

«Ծրագրի արդյունքները տեսանելի են ոչ միայն երևանյան փողոցներում, այլև «Երքաղլույս» ընկերության պահեստային տարածքում, ուր և տեղափոխվել են արդեն փոխարինված ու, կարելի է ասել, իրենց «դարն ապրած» նատրիումային լուսատուները: Աշխատանքային այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է ընկերության պահեստային տարածքի պայմաններին ու ներկայացրել առաջիկա անելիքները:

«Այստեղի արդյունքն այդքան էլ գոհացուցիչ չէ: Մենք դեռ 2021թ. աշխատանքներ էինք տանում, որպեսզի վերազինենք այս միջավայրը, որտեղ «Երքաղլույս»-ը աշխատանքներ է իրականացնում, որպեսզի մենք կարողանանք ավելի արդյունավետ կառավարում իրականացնել: Այս պահի դրությամբ արդեն նախագիծն ունենք, մոտակա օրերին մրցույթ կհայտարարենք, որպեսզի այս տարածքն ամբողջությամբ փոփոխության ենթարկենք»,- նշել է քաղաքապետը:

Երևանն արտաքին լուսավորության ցանցում 50-70% խնայողություն է ապահովում: Միջազգային գործընկերների հետ համատեղ, ինչպես նաև համայնքային ծրագրերով իրականացվող աշխատանքները կշարունակվեն նաև այս տարի:

«2017թ.-ից մինչև 2021թ. տարեկան վճարվող էլեկտրաէներգիայի գումարը նվազել է շուրջ 500 մլն դրամով: Այն մեզ հնարավորություն է տվել բարձրացնել ընկերության աշխատակիցների աշխատավարձը, նաև ՄԱԿ-ի հետ իրականացվող ծրագրով լուսատուներ ենք փոխարինում: Ընտրված փողոցները մոդելավորում ենք, ընտրվում են համապատասխան լուսատուներ: Բավականին լավ համագործակցություն ունենք: Նախորդ տարի մենք նախատեսել էինք, որ 2022թ. շուրջ 100 մլն դրամով պետք է ծրագիրն իրականացնենք, բայց մեր ֆինանսական մուտքերը բավարար են, և որոշում եմ կայացրել, որպեսզի 100 մլն-ը դառնա 250 մլն: Արդյունքում կունենանք էլ ավելի մեծ խնայողություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա օրվա յոթ ու կես ժամ նախատեսված լուսավորությունն ավելացնել, ինչպես նաև լուսավորություն չունեցող փողոցներում ծրագիր իրականացնել»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

Գրանցած խնայողությունների հաշվին համայնքը հնարավորություն է ստացել նաև թարմացնել «Երքաղլույս» ընկերության տեխնիկական հնարավորությունները: Ձեռք է բերվել 9 միավոր բազմաֆունկցիոնալ հատուկ տեխնիկա:

Մութն ընկնելուն պես մայրաքաղաքը լուսավորում է շուրջ 70 հազար լապտեր, որից 17000-ն արդեն փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով: Ծրագրի շնորհիվ քաղաքը ոչ միայն էլեկտրաէներգիա է խնայում, այլև բարելավվում է լուսավորությունը: Նոր ու ժամանակակից լուսավորությամբ է ապահովվել նաև քաղաքի կարևոր մուտքերից մեկը՝ Թբիլիսյան խճուղին:

«Սա հաջողված ծրագրերից մեկն է Երևանի համար, այն շարունակական բնույթ է կրելու: Մենք լուսավորությունը փոփոխության ենք ենթարկելու բոլոր վարչական շրջաններում: Առաջին ծրագիրը, որ սկսեցինք, Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջաններից էր, դրանով նաև մատնանշեցինք, որ բացի Կենտրոնից մյուս վարչական շրջանները ևս մեզ համար կարևոր են, և պետք է համաչափ զարգացում ապահովենք»,- նշել է քաղաքապետը:

Երևանի գիշերային երթևեկությունն առավել լուսավոր ու անվտանգ դարձնելու համար վերջին տարիների ընթացքում ամբողջությամբ արդիականացվել է տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունը, բացի այդ, գիշերային լուսավորությամբ են ապահովվում նաև հետիոտնային անցումները»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է