Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր Եռաբլուր այցելելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ բանակում բարեփոխումներ են իրականացվում։
«Բարեփոխումների ծրագիր Կառավարությունը նախատեսում է իրականացնել եւ իրականացնում է։ Հնարավոր է, որ ձեզ համար այդքան տեսանելի չլինեն բանակի կառուցվածքային բարեփոխումները, բայց այնուամենայնիվ, այո, ընդհանում են պրոցեսներ եւ իրականացվում են նաեւ բարեփոխումներ», – ասաց Գրիգորյանը։
Փոխվարչապետը շատ մանրամասներ չհայտնեց ասելով, որ այդ հարցը պարունակում է տեղեկություններ, որոնք ճիշտ չէ քննարկել այսպիսի ձեւաչափերով։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։













