Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3 536-ով և դարձել 361 754: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 11408 մարդ (+1783), կատարվել է 2700366 թեստավորում (+7407), առողջացել են վարակվածներից 334 960-ը (+264):
Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով ու դարձել 8035։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ավելացել է 1-ով և դարձել 1526։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։













