Լրահոս 24/7
28.01.2022

Թբիլիսի – Մոսկվա չվերթն իրականացվել է Երևանով․ ավիաընկերություն

Թբիլիսի - Մոսկվա չվերթն իրականացվել է Երևանով․ ավիաընկերություն

Այսօր նախատեսված Թբիլիսի-Մոսկվա չարտերային չվերթը, որն իրականացրել է վրացական ավիաընկերությունը, ուղիղ չի եղել. ինքնաթիռը Երևանով է Մոսկվա մեկնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավիաընկերությունից դեռ չեն հայտնել պատճառը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ վրացական «Georgian Airways» ավիաընկերությունը հունվարի 28-ին չարտերային ուղիղ չվերթ է իրականացնելու Թբիլիսիից Մոսկվա և հակառակ ուղղությամբ։ Բոլոր տոմսերը սպառվել էին։

«Ուղիղ չվերթ չի եղել, ինքնաթիռը թռել է Երևանով, ուղևորները չեն իմացել, որ Երևանով են թռչելու Մոսկվա»,- հայտնել են ավիաընկերությունից։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավիաընկերությունը ամանորյա տոների կապակցությամբ երկու չարտերային չվերթ իրականացնելու թույլտվություն է ստացել դեպի Մոսկվա։ Առաջին ուղիղ չվերթը եղել է հունվարի 8-ին։Նշենք, որ ռուս-վրացական հարաբերությունները սրվեցին, երբ 2019 թվականի հունիսի 20-ին Թբիլիսիում հակառուսական բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին։ Անկարգությունների պատճառ դարձավ Թբիլիսիում խորհրդարանական ամբիոնից ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում։

Ընդդիմությունը դժգոհել էր, որ նման բարձր ամբիոնը տրամադրվել է մարդու, որը կողմ է Աբխազիայի անկախությանը։Այս ամենի ֆոնին ՌԴ նախագահի հրամանագրով 2019 թվականի հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվեց ավիափոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան, իսկ տուրօպերատորներին և գործակալներին խորհուրդ տրվեց Վրաստանի ուղղությամբ ավիատոմսեր չվաճառել։ Նույն օրը ուժի մեջ մտավ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության որոշումը՝ դադարեցնել վրացական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ռուսաստան։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է