Հունվարի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել։ Տեղեկությունը հաստատում է ՀՀ Պն մամուլի ծառայությունը։
Նշվեւմ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։













