Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Այս ճանապարհով երթևեկելիս վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում ներկա պահին ձյուն է տեղում։
Սպիտակի ոլորաններում, Աշտարակ-Ապարան, Երևան-Սևան և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։













