Լրահոս 24/7

Գանգուղեղային ծանր վիրավորում ստացած տղաների համար բացվեց ՀՀ-ում առաջին խնամքի կենտրոնը

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում այսօր` հունվարի 29-ին, բացվեց նոր բաժանմունք, որը նախատեսված է գանգուղեղային ծանր վիրավորում ստացած զինվորների համար։Վերականգնողական կենտրոնում սկզբում իրականացվեց օրհնության արարողություն, այնուհետև կտրվեց կարմիր ժապավենն ու հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու պայմաններին։

«Այսօր լրանում է 4 տարին, ինչ գործում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։ Այս ընթացքում մեզ հաջողվել է շուրջ 6 հազար մեր տղաներին սպասարկել, նրանց հույս ու հավատ ներշնչել։ Այսօր էլ բացում ենք նման բաժանմունք` բարերարների օգնությամբ»,– նշել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նրա խոսքով` բաժանմունքը տարբերվում է այլ հարթակներից իր ուղղվածությամբ` այստեղ բուժում կստանան այն տղաները, որոնք գանգուղեղային կամ ողնաշարային ծանր վնասվածք ստանալուց հետո ունեն այնպիսի կարգավիճակ, որը թույլ չի տալիս նրանց երկարատև բուժումն այլ հաստատություններում, առավել ևս տան պայմաններում։

Մուրադյանը նաև նշեց, որ իրենց բաժանմունքում տղաները կստանան այնպիսի բուժում, որը թույլ կտա վերջիններիս հանել այդ վիճակից` խոսքը կոմատոզ վիճակի (կյանքին վտանգ սպառնացող վիճակ, որը բնորոշվում է գիտակցության կորստով, ռեֆլեքսների մարմամբ մինչև լրիվ անհետանալը,– խմբ.) մասին է։Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի համար տարածքը տրամադրել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը: Բաժանմունքի բացման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգացել է ԱՄՆ–ում գործող Family Rescue Fund-FRF բարեգործական հիմնադրամը:FRF հիմնադրամի նախագահ Նազ Բաշքիջյան–Աթիկյանն ասաց, որ իրենք շատ ծրագրեր են իրականացրել Զինվորի տան հետ և այս մեկն էլ բացառություն չեղավ։

«Անցյալ տարի սեպտեմբերին, երբ ես եկա Հայաստան, Հայկուհին (Զինվորի տան տնօրենը,–խմբ.) ինձ ասաց այս ծրագրի մասին, ես անմիջապես պատասխանեցի, որ անպայման կօգնենք ու կանենք ամեն ինչ։ Ահա այսօր արդեն այս ամենն իրականություն է»,– նշել է Նազ Բաշքիջյանը։

Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ ընդգծել է, որ նման վնասվածքներ ստացած տղաներին պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցը բաց էր մնացել։Նա նաև շեշտել է, որ ապագայի համար կան նաև ավելի մեծ ծրագրեր, որոնց կողքին կրկին կանգնած է FRF հիմնադրամը։

Սկզբնաղբյուրը՝ Սպուտնիկ Արմենիա։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

13 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

14 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

14 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

15 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

15 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

16 hours ago