Որակյալ ժամանց

Ֆիլմեր, որոնք կփրկեն ամենաձանձրալի հանգստյան օրը

Այսպես, Ձեզ համար հավաքել ենք թեյի և բազմոցի հետ կատարյալ համադրվող ֆիլմեր, որոնք Ձեր երեկոն կդարձնեն էլ ավելի հեատաքրքիր։

🔘 Կարմիր ծանուցում (Red Notice), ԱՄՆ, 2021 թվական

 Կատակերգական թրիլեր, մարտաֆիլմ

Դերերում՝ Դուեյն Ջոնսոն, Գալ Գադոտ, Ռայան Ռեյնոլդս, Թոմ Չոի, Ռիտու Արյա, Քրիս Դիամանթոփուլոս։

Հանցագործ աշխարհը լի է, բարձրակարգ մասնագետներով, որոնցից յուրաքանչյուրն ունի որոշակի որակավորում։ Բայց անօրինական մանիպուլացիաների վիրտուոզների ընդհանուր զանգվածի մեջ կարելի է առանձնացնել մեկին, ով տարբեր երկրների հատուկ ծառայությունների համար բավականի մեծ խնդիրներ է ստեղծում։ Ինտերպոլը հանդես է գալիս հատուկ նախազգուշացմամբ, որը ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին կստիպի ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել այդ անձի որոնմանը։

🔘 Մի՛ նայիր վերև (Don’t look up), ԱՄՆ, 2021 թվական

Կատակերգություն

Ֆիլմը պատմում է երկու աստղագետների մասին, որոնք ուղևորվում են ճանապարհորդության՝ մոտ գտնվող աստերոիդի մասին մարդկությանը զգուշացնելու համար, որը կարող է ոչնչացնել մոլորակը։

Ֆիլմում նկարահանվել են միանգամից մի քանի օսկարակիրներ՝ Լեոնարդո դի Կապրիոն, Ջենիֆեր Լոուրենսը, Քեյթ Բլանշեթը, Մերիլ Սթրիփը։ Բացի այդ, դերասանական կազմում ընդգրկված են նաև Թիմոթի Շալամեն և Ջոնա Հիլը, ինչպես նաև հայտնի երաժշտական կատարողներ և Գրեմմի մրցանակի դափնեկիրներ Արիանա Գրանդեն և Սքոթ Մեսկադին, որոնք առավել հայտնի են Քիդ Քադի կեղծանունով։

Ֆիլմում գլխավոր դերը խաղացել է Ջենիֆեր Լոուրենսը։ Ֆիլմում դերասանուհին մարմնավորել է տիեզերագնաց Քեյթ Դիբիասկիին։ Ռեժիսորի խոսքով՝ այս դերը գրվել է հատուկ դերասանուհու համար։ Ադամ Մաքքեյին մոտ հինգ ամիս է պահանջվել կերպարը ստեղծելու համար։

🔘 Ռիչարդ Թագավորը (King Richard), ԱՄՆ, 2021 թվական

Սպորտ, դրամա, կենսագրություն

Գլխավոր դերում՝ Ուիլ Սմիթ։

Ֆիլմը պատմում է թենիսիստուհիներ Վինուս և Սերենա Ուիլյամսների հոր կյանքի մասին։

Հատուկ ֆիլմի համար Բեյոնսեն և Դիքսը գրել են «Be Alive» երգը։

🔘 Չներվածը (The Unforgivable)

Մեծ Բրիտանիա , Գերմանիա , ԱՄՆ, 2021 թվական

Դրամա , հանցագործություն

Գլխավոր դերում՝ Սանդրա Բալոք

Ծանր հանցագործության համար պատիժը կրելուց հետո Ռութ Սլեյթերը վերադառնում է մի հասարակություն, որը չի ցանկանում մոռանալ իր անցյալի մասին։ Այնտեղ, որտեղ նրա տունն էր, նրան միայն դատապարտում է սպասում: Հույս ունենալով փրկագնելու իրեն՝ Ռութը որոշում է գտնել այն փոքրիկ քրոջը, որին ժամանակին ստիպված է եղել թողնել:

🔘 Առանց զղջման (Without Remorse), ԱՄՆ , 2021 թվական

Մարտաֆիլմ թրիլլեր

Գլխավոր դերում՝ Մայքլ Ջորդան։

Ֆիլմը նկարված է Թոմ Քլենսիի 1993 թվականի համանուն վեպի վրա։

Ջոն Քելլին վրեժխնդրության ճանապարհ է բռնում այն ​​բանից հետո, երբ իր հղի կինը և ստորաբաժանման անդամները սպանվում են ռուս մարդասպանների կողմից:

Շարքում ներառված են 2021 թվականի ֆիլմեր։ Պատրաստեց՝ Աստղ Խաչատրյանը։

Հաճելի դիտում։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

8 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

10 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

10 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

11 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

11 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

12 hours ago