Լրահոս 24/7

Խաժակյանը՝ Մամիջանյանի՝ ԵԽԽՎ-ում Հայանպաստ բանաձևին դեմ քվեարկելու մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի՝ ԵԽԽՎ-ում Հայանպաստ բանաձևին դեմ է քվեարկելու փաստին:

Խաժակյանը մասնավորապես գրել է.

«ԵԽԽՎ-ն փաստորեն բարձր գնահատական է տվել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացվածությանը:

Այն, որ մենք դեռ կայացման ճանապարհին ենք, դա փաստ է, անցումային շրջանը դեռ չի ավարտվել, բայց հայաստանյան ընդդիմադիր պատվիրակի քվեարկության պատկերը որևէ մեկնաբանություն չի փարատում:

50 պատվիրակ կողմ է քվեարկել զեկույցին, 14-ը՝ դեմ: 14 դեմ քվեարկած պատվիրակներից 6-ը Ադրբեջանից էին, 6-ը Թուրքիայից և 1-ը ՀՀԿ-ից: Եթե իմ քաղաքական մշակույթը համապատասխաներ ՀՀԿ-ական մշակույթին, ապա ես կպնդեի, որ Մամիջանյանը «թրքացել» է, կամ կատարել «իր տերերի պատվերը»: Իրենք Հայաստանի ներսում հենց այսպիսի բառամթերքով են քննադատում այլ ուժերի, այդ թվում և մեզ:

Փաստացի ՀՀԿ-ականները պնդում են, որ մեր պետության համար վատ է, երբ եվրոպական երկրները դրական վերաբերմունք ունեն հայաստանյան ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ: Երևի իրենք ուզում են, որ Հայաստանը իզգոյացվի և ճանաչվի ոչ ժողովրդավարական պետություն, բայց այդտեղ ո՞րն է Հայաստանի շահը ես չգիտեմ:

Այդ քվեարկությունը ուներ ներքաղաքական տրամաբանություն, ինչը փաստում է, որ այդ ուժի համար առաջնայինը պետության շահը չէ, այլ իրենց նեղ քաղաքական շահը, ինչպես որ եղել է միշտ: Պարզ է, որ հաջորդ խորհրդարանում իրենք էլ չեն լինի, բայց այս խայտառակ քվեարկությունը կմնա արձանագրված:

Վեհաժողովը նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծումը անհարաժեշտություն է և պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Այս ձևակերպման համար տևական աշխատանք է կատարել Էդմոն Մարուքյանը, ում պաշտոնավարման օրոք սկսել էր շրջանառվել այս նախագիծը: Իդեպ այդ ձևակերպման դեմ մեծ պայքար էին մղում ադրբեջանցի պատվիրակները և հավանաբար հենց այդ պատճառով էլ դեմ են քվեարկել զեկույցին:

Արցախի հարցով այս արձանագրմանը ՀՀԿ-ի դեմ քվեարկելն էլ նշանակում է, որ իրենց բոցաշունչ տեքստերը իրականում Արցախի մասին չեն, այլ ընդամենը ներքաղաքական շահարկումներ են, որտեղ կարևորը ռևանշն է, ոչ թե պետության շահը:

Հիշում ենք նաև, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ընդդիմադիրները հայտարարեցին, թե Բաքվի բռնապետ «Ալիևը պետք է իմանա», որ այլևս Հայաստանի խորհրդարանի ընդդիմությունը ազգային է և պայքարող: Կարծում եմ այս քվեարկությամբ Ալիևը իմացավ…»:

Հիշեցնենք՝ երեկ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունել էր «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել էր, որ Բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվել են, ադրբեջանական պատվիրակության բոլոր առաջարկածները՝ մերժվել:

ԵԽԽՎ-ում քննարկված հայանպաստ բանաձևին դեմ էին քվեարկել 14 պատգամավորներ՝ 1 հայ, 1 հոլանդացի, 6 ադրբեջանցի, 6 թուրք։ Հայանպաստ բանաձևին դեմ էր քվեարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի ծրագրերից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի՝ Ուկրաինա…

5 minutes ago

Լոռու և Շիրակի մարզերի զորակոչիկները փորձաքննություն կանցնեն Վանաձորի և Գյումրու ԲԿ-ներում

Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոնների միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որ մեր զորակոչիկներն ստիպված…

14 minutes ago

Ադրբեջանում քննարկվում է Հայաստանից փոխհատուցման հարցը

Եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է ուզում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվում տեղի ունեցող դատավարական…

30 minutes ago

Ի՞նչ է անոնսավորում Մոսկվան

Ռուսաստանի նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշեւը հարցազրույց է տվել «Ազգային պաշտպանություն» ամսագրին եւ…

51 minutes ago

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի…

1 hour ago

Որ 13 մշակաբույսերը կապահովագրվեն 2025-ին

2025 թվականին ապահովագրական մշակաբույսերի կազմը կփոխվի: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 13-ի նիստին ներկայացրեց…

1 hour ago