Լրահոս 24/7
29.01.2022

Ամեն ինչ հնարավոր է, երբ սիրում ես երկիրդ․ Ա․ Սարգսյան

Ամեն ինչ հնարավոր է, երբ սիրում ես երկիրդ․ Ա․ Սարգսյան

Ամեն ինչ հնարավոր է, երբ սիրում ես երկիրդ։ Իսկական տոները նաև անցածը գնահատելու ու նորը ծրագրելու համար են: Փաստ է, որ 21-րդ դարում Հայաստանի Ազգային բանակը դադարեց ամենակայացած արժեքը լինել, որովհետև օրվա իշխանությունը վարում էր չավարտված պատերազմից խուսափելու քաղաքականություն և կուրորեն հավատում էր Ռուսաստանի՝ այլևս պատերազմ թույլ չտալու խոստումներին, որի դիմաց անվերջորեն ստանում էր Հայաստանի ռազմավարական հզորությունները՝ սկսած ՀԷՑ-երից, մինչև գույք պարտքի դիմաց՝ իմա ռազմական արդյունաբերությունը, գազի խողովակաշարերը, ընդերքը: Այդ ընթացքում բանակը սպառազինվում էր միայն ռուսական զենքերով, որոնք բնավ էլ աշխարհի ամենաառաջադեմ ու հուսալի զենքերը չեն:

21-րդ դարը իր ռազմական տեխնոլոգիաներով ու պատերազմ վարելու ավտոմատացված համակարգերով Հայաստան չմտավ, և դա ոչ թե բանակի ղեկավարության, այլ՝ գերագույն գլխավոր հրամանատարների քաղաքականությունն էր: Հայաստանում չնկատելու էին տալիս, որ Ադրբեջանի բանակը սպառազինվում է 6-րդ սերնդի զինատեսակներով, որ Թուրքիայի, իմա՝ ՆԱՏՕ-ի մարտ վարելու տեխնոլոգիաներ են ներդրվում: Նույն տրամաբանությամբ էր կառուցվում մեր արտաքին քաղաքականությունը, որ ի վերջո հանգեցրեց միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մակարդակի անկման ու ինքնամեկուսացման: Ու սա ոչ թե սուբյեկտիվ գնահատական է, այլ իրադարձությունների ու իրավիճակի չոր վիճակագրություն:

Ի՞նչ է մեզ պետք.

1.Ինքնիշխանության գիտակցություն և պետականության ամրապնդում:

2.Ցանկացած պետության գոյության հիմքում տնտեսությունն է՝ մենք պետք է արտադրությունը զարգացնենք: Շինարարության ու սպասարկման ոլորտի, զբոսաշրջության հիմքով տնտեսական աճ խաղալու ժամանակներն անփառունակ ավարտվեցին: Արտադրության զարգացում ու աշխատատեղերի ստեղծում՝ միայն այս բանալիով կարող ենք բացել ժողովրդագրական պատկերը փոխելու ու անվտանգության դռները: 3.Մենք միշտ կարևորել ենք կրթությունը, բայց չենք բանաձևել կրթության այն բովանդակությունը, որ պետք է այստեղ ու հիմա՝ պետականության ամրապնդման ու ապագան ծրագրելու համար: Մշակույթը, կրթությունը և գիտությունը ազգային անվտանգության մաս են, որ պետք է նույնքան կարևորվեն, որքան անկախությունն ու բանակը:

4.Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության խնդիրը պետք է լինի ոչ թե մարտահրավերներից խուսանավելը, այլ՝ վերացնելը: Մենք պարտավոր ենք հավասարակշռել մեր արտաքին քաղաքականությունը՝ միջազգային ասպարեզում դառնալով կանխատեսելի ու հուսալի, ինքնուրույն ու պետական շահի գիտակցությամբ առաջնորդվող գործընկեր:

5.Ազգային անվտանգության ապահովման հիմքը բանակն է: Ընդունելով հանդերձ՝ սպառազինության և բանակաշինության որոշակի գաղտնիության տաբուն, մեր բանակի սպառազինությունը պետք է գնվի ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Չինաստանից ու այն երկրներից, որոնք տիրապետում են պատերազմ վարելու ժամանակակից տեսություններին ու տեխնոլոգիաներին: Մենք խնդիր ունենք օդը պաշտպանել ԱԹՍ-ներից, իսկ ՀՕՊ արդյունավետ համակարգեր ունի Արևմուտքը: Խաղաղությունը իրականություն է դառնում, երբ պատրաստ ես պատերազմելու ու հաղթելու:

6.Մենք միշտ բողոքում ենք, որ չկա ազգային միասնություն: Համենայն դեպս՝ ընտրություններից առաջ ընտրողները կուսակցություններին դաշինք կազմելու կոչեր են անում: Դա ճիշտ և անհրաժեշտ է, երբ կա գաղափարական ու մարտավարական ընդհանրություն, բայց փորձը վկայում է, որ իրադարձային դաշինքները կարճ ժամանակից փլուզվում են: Ազգային միասնության առանցքում պետք է լինի ազգային շահի համաժողովրդական ձևակերպումն ու պաշտպանությունը և միայն այդ չափանիշով կարող է այն համախմբումը լինել, որ կմարգինալացնի ու քաղաքական դաշտից դուրս կմղի ընդդիմացողների հինգերորդ շարասյանը:

7.Ամեն ինչ հնարավոր է դառնում, երբ սիրում ես երկիրդ ու գիտես՝ երբ, ինչ, ինչու ու ինչպես ես անում:

Հ.Գ. Երբ ասում եմ Հայաստանի Հանրապետություն, նկատի ունեմ Հայաստանի Հանրապետություն+Արցախի Հանրապետություն,- գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Լրահոս
Քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
14:07
Քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Կապանի օդանավակայանը միջազգայինի կարգավիճակ կստանա
13:53
Կապանի օդանավակայանը միջազգայինի կարգավիճակ կստանա
Փաշինյանն ու Ալիևը լավագույն ընկերներ են. Ուիթքոֆֆ
13:34
Փաշինյանն ու Ալիևը լավագույն ընկերներ են. Ուիթքոֆֆ
Կայացավ ԿԸՀ նիստը, որի օրակարգում էր նաև մեր դիմումը, դիրքորոշումը սպասելի էր. Մելոյան
13:26
Կայացավ ԿԸՀ նիստը, որի օրակարգում էր նաև մեր դիմումը, դիրքորոշումը սպասելի էր. Մելոյան
Ի՞նչ եմ ասել ԵՄ դեսպանին ուղղված նամակում, ի՞նչ նկատի ունեմ, երբ ասում եմ՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն. Թաթոյան
12:58
Ի՞նչ եմ ասել ԵՄ դեսպանին ուղղված նամակում, ի՞նչ նկատի ունեմ, երբ ասում եմ՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն. Թաթոյան
Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը
12:38
Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը
Եթե ​​Հայաստանը միանա Եվրամիությանը, կկորցնի ՀՆԱ-ի առնվազն 23%-ը. ՌԴ Անվտանգության խորհուրդ
12:20
Եթե ​​Հայաստանը միանա Եվրամիությանը, կկորցնի ՀՆԱ-ի առնվազն 23%-ը. ՌԴ Անվտանգության խորհուրդ
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները նվազեցվել են. ՀԾԿՀ-ն ընդունել է որոշումը
12:03
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները նվազեցվել են. ՀԾԿՀ-ն ընդունել է որոշումը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է դրամահավաք
11:40
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է դրամահավաք
Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ուղերձին
11:25
Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ուղերձին
Հօգուտ Արտաշատ համայնքի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար  դրամ
11:08
Հօգուտ Արտաշատ համայնքի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ
Ըստ «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանը 52-րդն է. Պապոյան
10:58
Ըստ «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանը 52-րդն է. Պապոյան
Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը
19:26
Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը
Իրանը բազմիցս խախտել է հրադադարը․ Թրամփ
16:59
Իրանը բազմիցս խախտել է հրադադարը․ Թրամփ
Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան
16:39
Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան