Լրահոս 24/7
30.01.2022

Ի՞նչ կլիներ եթե Հայաստանում գործեր «օտարերկրյա գործակալներ» կոչվող օրենքը

Ի՞նչ կլիներ եթե Հայաստանում գործեր «օտարերկրյա գործակալներ» կոչվող օրենքը

2017 թվականից Ռուսաստանում գործում է լրատվամիջոցների մասին «օտարերկրյա գործակալներ» կոչվող օրենքը։ Ըստ այդ օրենքի` «օտարերկրյա գործակալ» կարելի է համարել ցանկացած լրատվամիջոց, որը ֆինանսավորում կամ գործունեության միջոցներ է ստանում դրսից։ Այս օրենքի դասակարգման մեջ մտնող բոլոր լրատվամիջոցներից պահանջվում էր իրենց ցանկացած հրապարակման ամենատեսանելի հատվածում տեղադրել “иноагент” գրությունը։

Ի՞նչ պատկեր կունենար հայաստանյան մեդիադաշտը, եթե նմանօրինակ օրենք գործեր նաև Հայաստանում և որոնք կլինեին այն մեդիաները, որոնք կթողարկվեին “օտարերկրյա գործակալ” գրությամբ։ Այսպես` Factor.am-ը հիմնադրվել է ֆակտոր տեղեկատվական կենտրոն ՀԿ-ի կողմից։ Կայքի աշխատանքներին օժանդակում է Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը` դրամաշնորհի միջոցով։

«Մեդիալաբը» լրատվամիջոց-լաբորատորիա է, որը հիմնադրել են Մարիաննա Գրիգորյանը և Վահե Ներսեսյանը «Ամբրելլա միջազգային լրագրողների ցանց» ՀԿ-ի միջոցով, որի գործունեությանը ևս աջակցում է Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան ՀԿ-ն։

Դրսից ֆինանսավորվող լրատվամիջոցներից է նաև «Ազատություն» ռադիոկայանը։ Այն ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների համաշխարհային հեռարձակման գործակալության կողմից՝ որպես մասնավոր դրամաշնորհառու։

Արտասահմանյան հիմնադրամներից ֆինանսավորվող լրատվականներից է նաև ՍիվիլՆեթը։ Այն առցանց հեռուստատեսություն է, որը հանդիսանում է Սիվիլիթաս հիմնադրամի ծրագիր։ Այն գործում է 2011թ.-ից, իսկ Սիվիլիթաս հիմնադրամը ստեղծվել է 2008-ին։

Խոշոր մեդիահարթակներից է նաև «Հետք»-ը։ Այն ինտերնետային թերթ է, որը հրատարակվում է 2001 թվականից Երեւանում: Այն հիմնադրել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը: Կայքի աշխատանքներին օժանդակում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպությունը ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում։ Կայքը գործում է նաեւ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:

Նմանօրինակ լրատվամիջոցներից է նաև Fip.am-ը, որը հանդիսանում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի տեղեկատվական հարթակը։ Fip.am-ի (փաստերի ստուգման հարթակ) նպատակն է բացահայտել պաշտոնյաների, պաշտոնական մարմինների և լրատվամիջոցների հրապարակած` իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները։ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի գործընկերներն են` Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան-ը, ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամը, ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը և այլք։

Հատկանշական է, որ այն հիմնադրամները, որոնք տարբեր դրամաշնորհների կամ այլ հատկացումների միջոցով աջակցում են տարբեր երկրներում լրատվամիջոցների գործունեությանը` իրենց հիմնական նպատակն ու առաքելությունն են համարում նպաստել ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների կայացմանն ու առաջ մղել մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը։ Մամուլը 4-րդ իշխանություն է, և լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները հեռացնում են այն կիրառող իշխանությանը ժոցովրդավարական արժեքներից։

Նվարդ Մելիքյան

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է