Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները»,- նշված է հաղորդագրության մեջ։
16։30-ի դրությամբ՝ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Լեռանցքը ձնաբքի պատճառով դժվարանցանելի է մյուս ավտոմեքենաների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց է, իսկ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։Արտակարգ իրավիճակների նախարարությունից վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։














