Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1362-ով և դարձել 367 795: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 22 202 մարդ (+1067), կատարվել է 2 726 988 թեստավորում (+4673), առողջացել են վարակվածներից 336 005-ը (+286):
Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 7–ով և դարձել 8053։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել` 1533։ց
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։














