Լրահոս 24/7
31.01.2022

Երիտասարդ ծրագրավորողն առաջարկում է ԱԹՍ-ների դեմ պայքարող նոր ՀՕՊ համակարգ

Երիտասարդ ծրագրավորողն առաջարկում է ԱԹՍ-ների դեմ պայքարող նոր ՀՕՊ համակարգ

Նոր սերնդի պատերազմները պաշտպանական նոր համակարգեր են պահանջում. այս հրամայականը երիտասարդ սպա-ծրագրավորողին մղել է նորարարության: Ստեղծվել է «Ավտոմատացված օպտիկական հայտնաբերմամբ ակտիվ հակաօդային պաշտպանության համակարգ։

Հայերեն անվանումը՝ «Վիշապաքաղ»: «Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել են ռազմական ոլորտում գիտական նոր ծրագրի մասին, որի հեղինակն է «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթող Ալբերտ Հովակիմյանը:

Նա նշել է, որ նախագիծը մեր այսօրվա ռազմական-քաղաքական իրադրության պայմաններում արդիական է, քանի որ գրեթե չկան միջոցներ, որոնք հուսալի և արդյունավետ կարողանում են պայքարել հակառակորդի սպառազինությունում առկա «կամիկաձե» դրոնների, մասնավորապես իսրայելական արտադրության «Harop»-ի դեմ, իսկ տվյալ տեսակի սպառազինության զարգացումը գնում է նրան, որ «կամիկաձե» դրոնների չափերը գնալով փոքրանում, հարվածային խմբերի քանակը շատանում, իսկ ծրագրային ապահովումն անցնում է արհեստական ինտելեկտի։

«Նախագիծը ժամանակակից, հասանելի թվային տեխնոլոգիաներով ու գործիքներով մինիմալ արտադրական ռեսուրսներ պահանջող լուծում է, իր սկզբունքով ունի մոդուլային կառուցվածք, որոնք իրար միացված են լոկալ ցանցով և կարող են օգտագործվել մոդուլների տարբեր կոմբինացիաներով և տեսակներով։ Իրենից ներկայացնում է արդեն իսկ գոյություն ունեցող, որոշ մասը Հայաստանում արտադրվող միջոցների՝ ժամանակակից լուծումներով ծրագրային ապահովմամբ իրար միացում, համադրում և օգտագործում, որոնք միասին կազմելու են ՀՕՊ ակտիվ պաշտպանության համակարգ, իսկ շահագործման համար պահանջվելու է մինիմալ էներգետիկ և մարդկային ռեսուրսներ։ Յուրօրինակ է նրանով, որ գոյություն ունեցող ռադիոլոկացիոն հայտնաբերման-ուղեկցման, ռադիոէլեկտրոնային ճնշման մեթոդների սկզբունքները օգտագործվելու են օպտիկական լուծումների կիրառմամբ»,-ասել է Ալբերտ Հովակիմյանը։

Ստեղծվելու է ԱԹՍ-ներից յուրային զորքերի, զորամասերի, կարևոր օբյեկտների ու մարտական տեխնիկայի ակտիվ պաշտպանության համակարգ, որը հնարավորություն կունենա կիսաավտոմատ և ավտոմատ ձևով հայտնաբերել, շեղել, ինչպես նաև խոցել հակառակորդի դրոնները օպտիկական տեսանելիության պայմաններում՝ անմիջական հարձակման պահին մինչև նրանց թիրախին մոտենալը։

Նախագծի հեղինակը շեշտել է, որ այն ամբողջությամբ թվային լուծումներով է, կոմպոնենտները չեն պահանջելու անմիջական մշտական սպասարկում մարդու կողմից, լինելու է «մեկ անգամ տեղադրեցիր մոռացար» սկզբունքով, կառավարումը և վերահսկումը իրականացվելու է ներքին լոկալ ցանցի միջոցով 1 թիմի (ստորաբաժանման) կողմից։ Բանակում այն կարող է մշտապես փոխարինել ՕԴԿ (օդային դիտարկման կետի) դիտորդին՝ շատ անգամներ ավելի արդյունավետ կատարելով այդ աշխատանքը։ Տեղում օպերատորի գտնվելու անհրաժեշտության բացակայությունը կյանքեր է փրկելու հնարավոր վտանգների դեպքում։ Մոդուլային կառուցվածքի շնորհիվ համակարգը հեշտ փոփոխվող արդիականացվող և ճկուն զարգացման հնարավորություններով է, չի պահանջում մեծ արտադրական ռեսուրսներ։

«Նախագիծը այս պահին դեռ հետազոտությունների 1-ին փուլում է: Ես, ունենալով գիտելիքներ և ՀՕՊ համակարգերից  և ծրագրավորումից, վստահ եմ, որ մեր երկրում բավականին զարգացած IT ոլորտի մասնագետների ներգրավմամբ մի փոքր թիմային աշխատանք կատարելով՝ կարող ենք մեծ արդյունքների հասնել»,- ասել է նա։

 «100 գաղափար Հայաստանի համար»  մրցույթը երիտասարդական ծրագիր է, որը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության կողմից գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և նորարարական գաղափարներ առաջարկելու համար: Մրցույթն ունի ավելի քան 20  անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ:  2021 թվականին նախարարի հրամանով մրցույթի անցկացման կարգում իրականացվել է փոփոխություն, ըստ որի  ծրագրի համար նախատեսված պետական միջոցների շրջանակում  հինգ անվանակարգում սահմանվել է մրցանակային գումար՝ յուրաքանչյուրին 500.000-ական դրամ:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Լրահոս
Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Բաղդասարյանը՝ ԵՄ 2-րդ առաքելության մասին
15:19
Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Բաղդասարյանը՝ ԵՄ 2-րդ առաքելության մասին
Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների այցելությունները նպաստում են կարգավորմանը. Ալիև
14:59
Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների այցելությունները նպաստում են կարգավորմանը. Ալիև
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական բանակցությունների կոչ է արել
14:41
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական բանակցությունների կոչ է արել
Քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
14:07
Քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Կապանի օդանավակայանը միջազգայինի կարգավիճակ կստանա
13:53
Կապանի օդանավակայանը միջազգայինի կարգավիճակ կստանա
Փաշինյանն ու Ալիևը լավագույն ընկերներ են. Ուիթքոֆֆ
13:34
Փաշինյանն ու Ալիևը լավագույն ընկերներ են. Ուիթքոֆֆ
Կայացավ ԿԸՀ նիստը, որի օրակարգում էր նաև մեր դիմումը, դիրքորոշումը սպասելի էր. Մելոյան
13:26
Կայացավ ԿԸՀ նիստը, որի օրակարգում էր նաև մեր դիմումը, դիրքորոշումը սպասելի էր. Մելոյան
Ի՞նչ եմ ասել ԵՄ դեսպանին ուղղված նամակում, ի՞նչ նկատի ունեմ, երբ ասում եմ՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն. Թաթոյան
12:58
Ի՞նչ եմ ասել ԵՄ դեսպանին ուղղված նամակում, ի՞նչ նկատի ունեմ, երբ ասում եմ՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն. Թաթոյան
Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը
12:38
Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը
Եթե ​​Հայաստանը միանա Եվրամիությանը, կկորցնի ՀՆԱ-ի առնվազն 23%-ը. ՌԴ Անվտանգության խորհուրդ
12:20
Եթե ​​Հայաստանը միանա Եվրամիությանը, կկորցնի ՀՆԱ-ի առնվազն 23%-ը. ՌԴ Անվտանգության խորհուրդ
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները նվազեցվել են. ՀԾԿՀ-ն ընդունել է որոշումը
12:03
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները նվազեցվել են. ՀԾԿՀ-ն ընդունել է որոշումը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է դրամահավաք
11:40
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է դրամահավաք
Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ուղերձին
11:25
Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ուղերձին
Հօգուտ Արտաշատ համայնքի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար  դրամ
11:08
Հօգուտ Արտաշատ համայնքի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ
Ըստ «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանը 52-րդն է. Պապոյան
10:58
Ըստ «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանը 52-րդն է. Պապոյան