Լրահոս 24/7
31.01.2022

Պայթյունից հետո Վրաստանի հանքը ժամանակավորապես կփակվի

Վրաստանի արևմտյան հատվածում գտնվող Տկիբուլի քաղաքի հանքը 3 օրով կփակվի։ Ըստ Sputnik Գրուզիայի` տեղեկությունը հայտնում է Առաջին ալիքը՝ վկայակոչելով «Գրուզուգոլ» կառավարող ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Միխայիլ Սոցկիին:

Հունվարի 30-ի ուշ երեկոյան գրանցված պայթյունի հետևանքով 1 մարդ է մահացել, ութը` տուժել։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Թբիլիսիի այրվածքաբանական կենտրոն։ Նրանցից երեքը վերակենդանացման բաժանմունքում են։

«Սարսափելի դեպք է։ Երեկվանից աշխատում է հանձնաժողովը, որը պարզում է վթարի պատճառը։ Առայժմ որոշել ենք 3 օրով դադարեցնել աշխատանքը»,- ասել է Սոցկին։

Նրա խոսքով` թե հետագայում ինչպես կշարունակվի աշխատանքը, կախված է հանձնաժողովի եզրակացությունից: Սոցկին նաև հայտնել է, որ առաջիկա 2 օրն անպայման կքննարկեն իրավիճակը և ասուլիս կհրավիրեն։Նա բացառել է, որ վթարի պատճառը կարող է լինել 10-րդ հանքահորում միացնող մալուխների հետ կապված խնդիրը, որտեղ 2 ամիս առաջ քարածխի էր բռնկում տեղի ունեցել:

«Պետական մարմինների օգնությամբ վերականգնվել են միացնող մալուխները։ Այս դաշտը լիովին մեկուսացված է և ոչ մի կապ չունի այն վայրի հետ, որտեղ աշխատանքներ են տարվել»,- պարզաբանել է Սոցկին։

Հիշեցնենք, որ հանքում պայթյունի փաստի առթիվ քննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով (լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների իրականացման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոնների խախտում):

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Լրահոս
FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. Մելքումյանը փաստերով հակադարձում է
15:37

Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Բաղդասարյանը՝ ԵՄ 2-րդ առաքելության մասին
15:19

Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների այցելությունները նպաստում են կարգավորմանը. Ալիև
14:59

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական բանակցությունների կոչ է արել
14:41

Քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
14:07

Կապանի օդանավակայանը միջազգայինի կարգավիճակ կստանա
13:53

Փաշինյանն ու Ալիևը լավագույն ընկերներ են. Ուիթքոֆֆ
13:34

Կայացավ ԿԸՀ նիստը, որի օրակարգում էր նաև մեր դիմումը, դիրքորոշումը սպասելի էր. Մելոյան
13:26

Ի՞նչ եմ ասել ԵՄ դեսպանին ուղղված նամակում, ի՞նչ նկատի ունեմ, երբ ասում եմ՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն. Թաթոյան
12:58

Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը
12:38

Եթե ​​Հայաստանը միանա Եվրամիությանը, կկորցնի ՀՆԱ-ի առնվազն 23%-ը. ՌԴ Անվտանգության խորհուրդ
12:20

ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները նվազեցվել են. ՀԾԿՀ-ն ընդունել է որոշումը
12:03

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է դրամահավաք
11:40

Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ուղերձին
11:25

Հօգուտ Արտաշատ համայնքի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար  դրամ
11:08