Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով են պարգևատրվել առողջապահության նախարարության հինգ աշխատակից։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը:
Պարգևատրվել են Լիանա Բարսեղյանը, Արմեն Մելքոնյանը, Անդրանիկ Ղազարյանը, Անահիտ Մկրտչյանը և Դավիթ Հովսեփյանը։
Նրանք 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում ակտիվորեն համագործակցել են Զինված ուժերի հետ`զոհված և վիրավոր զինծառայողների տարհանման աշխատանքներում:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։














