Լրահոս 24/7
01.02.2022

Սերգեյ Կոպիրկինն այցելել է Շիրակի մարզ

Սերգեյ Կոպիրկինն այցելել է Շիրակի մարզ

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր, որտեղ պատրաստվում են նշել հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30–ամյակը։Ապրիլին կմեկնարկեն հոբելյանական միջոցառումները. մի շարք միջոցառումներ էլ նախատեսվում է անցկացնել հենց Շիրակի մարզում:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը կազմակերպչական աշխատանքներից որոշ մանրամասներ ներկայացրեց դեսպանին: «Նախատեսում ենք, որ կլինեն Ռուսական օրեր, որոնց ընթացքում Ռուսական ռազմաբազայում կհայտարարվի բաց դռների օր: Իմ հանձնարարականով մարզի համայնքների մշակութային հաստատություններում կանցկացվեն ռուսական ծրագրեր, թանգարաններում կանցկացվեն ռուսալեզու էքսկուրսիաներ»,-նշեց մարզպետը՝ տեղեկացնելով, որ քննարկումներ են տարվում նաև Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հետ՝ ռուս հանդիսատեսի համար ներկայացում ունենալու շուրջ:

Հոբելյանական տարվա շրջանակներում Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ցանկություն է հայտնել Գյումրիում բացել հայ-ռուսական հարաբերությունների պուրակ: «Առաջիկայում էլ պետական միջոցներով Արթիկ քաղաքում կվերակառուցենք Գագարինի պուրակը: Այլ միջոցառումներ ևս նախատեսված են: Չեմ թաքցնում՝ շատ «մարտական» եմ տրամադրված հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանը և, կարծում եմ, որ մենք ավելի տեսանելի պետք է դարձնենք համագործակցության շրջանակը, որ ունեցել ենք նախկինում»,- նշեց Բաղդասարյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկու երկրների հարաբերություններին ու այդ հարաբերությունների էլ ավելի սերտացմանը: «Հատկապես Գյումրին կարևոր քաղաք է հայ-ռուսական հարաբերությունների առումով՝ ռուսական ռազմաբազայի, սահմանապահ ջոկատի, գլխավոր հյուպատոսության, Ռուսական Տան առկայությունն արդեն իսկ խոսում է այդ հարաբերությունների ջերմության մասին: Գյումրիում վերջերս նաև բացվել է ռուսաց լեզվի կրթական կենտրոն, գործում է ռուսական տեղեկատվական կենտրոնը: Լավ հարաբերություններ կան նաև «Շիրակի» պետական համալսարանի հետ»,-նշեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքով` մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միշտ էլ ջերմ հարաբերություններ եղել են ու ինքն ուրախ է, որ այդ հարաբերություններն այդպես էլ շարունակվում են:

Մարզպետը կարևորեց այս ընթացքում գերիների վերադարձի հարցում ռուսական կողմի ու ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների կատարած աշխատանքը: Այս ընթացքում Շիրակի մարզի 29 քաղաքացի, ռուսական կողմի աջակցությամբ, արդեն վերադարձել են Հայաստան: Մարզպետը, դեսպանին փոխանցելով այս պահին Ադրբեջանում գտնվող շիրակցի ևս 33 գերիների ծնողների խնդրանքը, հույս հայտնեց, որ առաջիկայում ռուսական կողմը կաջակցի նաև նրանց վերադարձին:Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին:

Աղբյուրը՝ SputnikArmenia

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է