Լրահոս 24/7
03.02.2022

2021թ-ին ՀՀ-ում ռեկորդային թվով աշխատատեղեր են գրանցվել

2021թ-ին ՀՀ-ում ռեկորդային թվով աշխատատեղեր են գրանցվել

2021թ–ին Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2021թ–ի դեկտեմբերին ՀՀ–ում գրանցվել է 659 471աշխատատեղ, ինչը բացարձակ ռեկորդ է 3-րդ հանրապետության պատմության ընթացքում։ Այսինքն` երբեք ՀՀ–ում այսքան գրանցված աշխատատեղ չի եղել»,– ասաց նա։

Փաշինյանը նաև հայտնեց, որ նշված թիվը 2020թ–ի նույն ցուցանիշից ավելի է 37 629–ով, 2019–ի համեմատ` 30 758-ով, 2018–ի համեմատ` 70 978–ով։

Վարչապետը վստահեցրեց, որ այս վիճակագրության մեջ մանիպուլյացիա լինել չի կարող, քանի որ այդ աշխատատեղերն իրական են, դրանց դիմաց վճարվել են աշխատավարձեր ու հարկեր։

«Եթե անհրաժեշտություն լինի, բոլոր 659 471աշխատողներին հատ–հատ, անուն–ազանունով կարող ենք նույնականացնել»,– ասաց նա։

Նրա խոսքով, պաշտոնական տվյալներով ՀՀ–ում աճ է արձանագրել նաև միջին ամսական աշխատավարձը. 2021թ–ի դեկտեմբերին այն եղել է 277 661 դրամ, ինչը 2020–ի դեկտեմբերի միջին աշխատավարձից ավել է 30 000 դրամով, 2019-ից` 43 000–ով, 2018–ից` 54 000 դրամով։

2021թ–ի վիճակագրության համաձայն, 9 տոկոսով նվազել է նաև ցածր` մինչև 150 000 դրամ վարձատրվող աշխատողների թիվը։«Ցավոք, չենք կարող ասել, որ այս փոփոխությունները մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը, որովհետև 2021թ–ի ընթացքում ունեցել ենք էական գնաճ` 2021թ–ի դեկտեմբերին` 2020թ–ի դեկտեմբերի համեմատ 7.7 տոկոսով։

Իսկ սա ավելին է, քան մենք նախատեսել էինք պետական բյուջեով»,– ասաց Փաշինյանը։Նա նաև շեշտեց, որ գնաճը գլոբալ համաշխարհային խնդիր է, բայց և հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությանը կհաջողվի այս տարի այն բերել նախատեսված միջակայք։ Իսկ եթե զուգահեռ կառավարությանը հաջողվի նաև նախատեսված 7 տոկոս տնտեսական աճն ապահովել, ապա Հայաստանը հնարավորություն կստանա մտնել բարեկեցության ռեժիմի մեջ։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է