Կրթություն
03.02.2022

Եվս 7000 ուսանող զեղչի համակարգից օգտվելու հնարավորություն կունենա․ Փաշինյան

Եվս 7000 ուսանող զեղչի համակարգից օգտվելու հնարավորություն կունենա․ Փաշինյան

ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ` առաջարկելով մեղմել ուսման վարձերի զեղչի պարագայում բուհերի նկատմամբ կիրառվող հարկային պարտավորությունները։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր կառավարության նիստում հայտնեց, որ նախարարությունը կողմ է օրենսդրական առաջարկին` միայն մեկ շտկմամբ` պատգամավորների առաջարկած 25 տոկոսի փոխարեն բուհերին թույլ տալ առանց հարկային պարտավորության, ուսանողների մինչև 20 տոկոսին ուսման վարձի զեղչեր տրամադրել։

«Որպեսզի պարզ լինի, ասեմ, որ խոսքը ևս 7000 ուսանողի մասին է։ Այսինքն` այս փոփոխության արդյունքում ևս 7000 ուսանող զեղչի համակարգից օգտվելու հնարավորություն կունենա` առանց բուհերի համար լրացուցիչ հարկային պարտավորությունների», – նախագծի քննարկման ժամանակ պարզաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բանն այն է, որ գործող օրենսգիրքը բուհերին թույլ է տալիս մինչև 10 տոկոս ուսանողների վարձերը զեղչել` առանց հարկային պարտավորության։ 10 տոկոսից ավել ուսանողների համար բուհը արդեն հարկ պետք է վճարի։

Ի դեպ, ԿԳՄՍ–ն հաշվարկել է` փոփոխությունը լինելու է ի վնաս պետության։ Դրանց արդյունքում հարկային եկամուտները կնվազեն շուրջ 500 մլն դրամով։

Այդուհանդերձ, կառավարությունը հավանություն տվեց պատգամավորների ներկայացրած նախագծին, ու այն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկմանը։Մեկնաբանելով որոշումը` ՀՀ վարչապետը շեշտեց` հիմնական նպատակն այն է, որ սոցիալական խնդրի հետևանքով ոչ մի ուսանող չզրկվի կրթության իրավունքից։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է