Իրանի արևելքում ՝ Խորասան Ռեզավի նահանգում, ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ Է զոհվել, հաղորդում Է IRNA գործակալությունը:
«Թեթեւ ուսումնական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Խորասան Ռեզավի նահանգի «Կավանի կաշմիր» օդանավակայանից ոչ հեռու։ Միջադեպի հետևանքով երկու մարդ Է զոհվել», – ասված է հաղորդագրության մեջ:
IRNA-ն նշում է, որ վթարի պատճառները պարզվում են։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։














