Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի կոմիտեների ներկայացուցիչների հետ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հանդիպումը կկայանա փետրվարի 9-ին Մոսկվայում։ Միջոցառման ընթացքում քննարկվելու Է ՀԱՊԿ գործունեության ակտիվացման հարցը, այդ թվում ՝ խորհրդարանական բաղադրիչի, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր», – ասաց Զախարովան։
Նույն օրը «Վալդայ» ակումբի հարթակում ՌԴ ԱԳՆ աջակցությամբ տեղի կունենա «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում, ՀԱՊԿ փորձն ու հեռանկարները» միջազգային խորհրդաժողովը: Դրան կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, կազմակերպության անդամ պետությունների փոխնախարարները, առաջատար քաղաքագետներ, միջազգային անվտանգության ոլորտի փորձագետներ:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։














