Լրահոս 24/7
04.02.2022

Պատրաստ ենք քննարկել իշխանության թևերի միջև բալանսավորումը․Անդրեասյան

Պատրաստ ենք քննարկել իշխանության թևերի միջև բալանսավորումը․Անդրեասյան

Սահմանադրական փոփոխություններով «սուպերվարչապետական» համակարգն ուզում ենք հավասարակշռված դարձնել ։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Բոլորս գիտենք, որ գործող Սահմանադրությունը որևէ էական լծակներ չի տվել ՀՀ նախագահին։ Մեզ մեղադրում են, որ ներկայիս Սահմանադրությունը վարչապետական մեծ ազդեցություն ունի։ Ճիշտ է, մեզնից է իշխանություն տանելու, բայց պատրաստ ենք քննարկել իշխանության թևերի միջև բալանսավորումը։ Այն, ինչ տեղի ունեցավ 2015-ին` խորհրդարանական կառավարման անցնելը, ցավոք, բալանսը խախտված ստացվեց և առաջին հերթին դա պետք է շտկվի»,–ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով` միևնույն ժամանակ, չպետք է այնպես անեն, որ կառավարությունից ու վարչապետից լիազորությունները վերցնեն ու տան նախագահին։ Նախարարը նշեց` այժմ քննարկում են վերադառնալ նախագահական կամ կիսանախագահական համակարգի, և եթե ինքը քվեարկելու լինի, ապա դեմ կլինի կառավարական համակարգի փոփոխությանը։

Հարցն այն է, որ ամեն անգամ կառավարման համակարգը փոխելով` «երկրաշարժի» ենք երկիրը ենթարկում։ Նախարարն ասում է, որ համաձայն կլինի կառավարման համակարգի փոփոխությանը, եթե այնպիսի սուր հիմնավորումներ լինեին, որ նախագահական համակարգի դեպքում երկիրը հաջողություններ կգրանցեր։

Հարցին, թե ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի իր տեքստում բարձրաձայնել էր, որ լիազորություններ չունի մի շարք հարցեր լուծելու համար և արդյո՞ք անդրադարձ լինելու է այս հարցին` Անդրեասյանը պատասխանեց, որ այս առումով նախագահը շտապել է։ Նախարարի խոսքով` Սահմանադրական փոփոխությունների գործընթացը պետք է այդ խնդիրը լուծեր։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է