Կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ժ.17:00-20:00: Տեղեկությունը հայտնել է երգահան Անիտա Հախվերդյանը։Նա նաև տեղեկացրել է, որ մաեստրոյի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժ.11:00-13:00 նույն վայրից:
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Նրա մահվան պատճառը քաղցկեղն է։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։














