Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանս է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է AFP-ն։Նշվում է , որ տեսակոնֆերանսին մասնակցել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։














