ՀՀ կենտրոնական բանկի` Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի հարակից տարածքում այսօր կեսօրին հրդեհ է բռնկվել։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` այրվել է Դիլիջանի անտառային տարածքի մի հատվածը։Բանն այն է, որ ԿԲ–ին պատկանող շինությունը կառուցված է հենց Դիլիջանի ազգային պարկի տարածքում։
Հրդեհի հետևանքով այրվել է 33 հա խոտածածկույթ, ջերմահարվել` շուրջ 120 եղևնի:Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։18-ին, մարվել՝ 18։15-ին։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։














