Սպորտ

Արոնյանն առաջատար է ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» շախմատային սերիայի իր խմբում

ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջատար է Բեռլինում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին մրցաշարում:Երկրորդ տուրում հայ շախմատիստը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ:

Երկու տուրից հետո Արոնյանը 1,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրա մրցակիցները՝ Դուբովն ու գերմանացի գրոսմայստեր Վինսենթ Քեյմերը հավաքել են 1-ական միավոր։

Հնդիկ Սանտոշ Վիդիթը, որին Արոնյանը հաղթել էր առաջին տուրում, ունի 0,5 միավոր:Բեռլինում ընթացող մրցաշարի տասնվեց մասնակիցները բաժանվել են չորս խմբի: Արոնյանն ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են գերմանացի Վինսենթ Քեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիթը և ռուս Դանիիլ Դուբովը: Խմբային փուլում կխաղարկվի վեց տուր:

Փլեյ-օֆֆ դուրս կգա յուրաքանչյուր խմբի հաղթողը։Սա «Գրան-պրի» շարքի երեք մրցաշարերից առաջինն է։ Սերիայի երկու հաղթողները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. դեսպան Քվին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը սոցցանցի իր էջում գրել է. «Այս շաբաթ Սյունիքում եղա, այցելեցի…

11 minutes ago

Գյումրիում ձերբակալվածներից 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Գյումրիում երեկ ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել վարչական հսկողությունը՝ բավարարելով քննիչի…

20 minutes ago

Մանկապարտեզի տնօրենը 50 մլն դրամ է հափշտակել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2021-2023 թթ. ընթացքում Երևանում գործող մանկապարտեզներից…

48 minutes ago

Կեղծ բարեպաշտությունն ավելի է վտանգավոր, քան՝ «ստահակությունը»

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հեռուստաբանավեճի ընթացքում ասել է, որ գյումրեցիները փող էին տալիս, որպեսզի…

1 hour ago

Հուսանք` «Արտավազդի» կազմակերպիչները կձգտեն ավելի հայալեզու արտահայտվել

Կինոգետ Զավեն Բոյաջյանը գրել է. «Արտավազդը» հերթական անգամ բաժանեց իր մրցանակները: Հակառակ լուրջ տպավորություն գործելու…

1 hour ago

ԵՄ-ն սկսել է պատրաստել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

Եվրոպական Միությունը սկսել է ձևավորել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը․ գրում է EUobserver-ը՝ հղում անելով…

2 hours ago