Լրահոս 24/7
07.02.2022

«Մենք մեր տանն ենք». ՌԴ ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի սահմանին զորքեր «կենտրոնացնելու» մասին

«Մենք մեր տանն ենք». ՌԴ ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի սահմանին զորքեր «կենտրոնացնելու» մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի «կենտրոնացման» մասին տեղեկատվությունը, հայտարարել է. «Որտեղ նրանք պետք է լինեն, այնտեղ են` մենք մեր տանն ենք»:

«Ձեզ հիմա չէ, որ պետք է ներկայացնենք, թե որքան բանակ ունենք, որտեղ են գտնվում մեր Զինված ուժերը և որտեղից ուր են գնում։ Որտեղ պետք է լինեն նրանք, այնտեղ են, նրանք իրենց տանն են», – ասել է նա «Առաջին ալիքի» եթերում ՝ պատասխանելով արևմտյան լրագրողներից մեկի հարցին։

ՌԴ–ի և արևմտյան երկրների հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայում և Ղրիմի (մտել է Ռուսաստանի կազմի մեջ 2014 թվականին թերակղզում տեղի ունեցած հանրաքվեից հետո) շուրջ առկա իրավիճակի պատճառով։ Արևմուտքը, մեղադրելով ՌԴ–ին միջամտելու մեջ, նրա դեմ պատժամիջոցներ կիրառեց, Մոսկվան պատասխան միջոցներ ընդունեց, ներմուծումը փոխարինելու ուղի բռնեց և հայտարարեց, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն արդյունավետ չէ։

Ռուսաստանը նաև հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտության կողմ չէ և կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի առարկա չի հանդիսանում։Միևնույն ժամանակ Կիևն ու արևմտյան պետությունները վերջին շրջանում մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի ենթադրյալ «ագրեսիվ գործողությունների» աճի առնչությամբ։

Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները` հայտարարելով, որ որևէ մեկին չի սպառնում և որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի, իսկ «ՌԴ–ի ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ, ռուսական սահմանների մոտ ավելի շատ ՆԱՏՕ–ի ռազմական տեխնիկա տեղակայելու համար։ ՌԴ ԱԳՆ–ում ավելի վաղ նշել էին, որ «ռուսական ագրեսիայի» մասին Արևմուտքի հայտարարությունները և դրանից Կիևին պաշտպանվելու հարցում օգնելու հնարավորությունը և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է