Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակվեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։ Որոշումը կայացվեց Երևանի ավագանու հերթական նիստում։
«Մարդկանց ընտրում ենք փորձով` հաշվի առնելով անցած ճանապարհը։ Սիմոնյանը կոորդինացնելու է առողջապահության և սպորտի ոլորտը»,- ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Որոշումն ընդունվեց քվեարկությամբ։ Ավագանու անդամներից 51-ը կողմ էին, 2–ը` ձեռնպահ։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։














