Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի՝ Հայաստանի վերաբերյալ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությանն առնչվող հարցին, ասաց. «Ուզում եմ կրկին վերահաստատել, որ Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները, մեկնաբանությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում տարբեր երկրներում, այդ թվում նաև մեր երկրում»:
Նախարարի խոսքով՝ այդ ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի ներքին քաղաքական օրակարգը. «Վստահ կարող եք լինել՝ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնչություն չուներ»:
Նա հաստատեց, որ երեկ ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ. «Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքներն այն մասին, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնեն միմյանց շահերն ու սուվերենությունը»:
Արարատ Միրզոյանը հավելեց, որ ՀՀ-ն պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում. «Կարծում եմ՝ լավ կլինի, որ հետայսու հնչող հայտարարությունները համապատասխանեն իրավապայմանագրային, բարեկամական ոգու գնահատականներին և այդ մթնոլորտին»:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…