Լրահոս 24/7

Պապիկյանը խոստացավ զբաղվել պատերազմից հետո հաշմանդամության կարգ չունեցող անձանց խնդրով

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ զբաղվել պատերազմում վիրավորված, սակայն հաշմանդամության կարգ չունեցող անձանց խնդիրներով։ Պապիկյանն այդ մասին ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։

Պատգամավորը ներկայացրեց մի իրավիճակ, որին ականատես է եղել վերջերս մարզային այցելությունների ժամանակ Արարատի մարզում, սակայն շեշտեց, որ խնդիրը համակարգային է։«Վերջերս ժամկետային զինծառայությունից վերադարձած Մանուկ Հովակիմյանը (ծառայել է Մատաղիսում) մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին ու վնասվածք է ստացել։ Դիմել են առողջապահական հաստատություններ, ինչպես նաև ՊՆ թեժ գիծ, պարզվել է, որ առողջությունը վերականգնելու համար վիրահատություն է անհրաժեշտ, որն արժի մինչև 1 մլն դրամ։ Պարզվել է նաև, որ առողջապահության նախարարությունը կամ պետությունն այդ մարդուն ու նրա նման բազմաթիվ հայրենակիցների որևէ աջակցություն չի ցուցաբերում»,– նշեց Ավետիսյանը։

Նա ընդգծեց, որ խոսել է նաև ՊՆ սոցիալական առողջապահության վարչության պետի հետ, որն էլ հայտնել է` նման դեպքերը բազմաթիվ են։Պապիկյանն ասաց, որ այդ անձի (Մանուկ Հովակիմյան – խմբ.) խնդրով կզբաղվեն, որպեսզի հասկանան, թե ինչ հետևանքի մասին է խոսքը, որ հաշմանդամության կարգ չի ստացել։ Նախարարի խոսքով` հնարավոր է վնասվածքը փոքր է կամ այնպիսին է, որ բժշկական միջամտությամբ հնարավոր կլինի չեզոքացնել։

«Անձամբ կզբաղվեմ դրանով։ Եթե հարցը համարում եք համակարգային, այսինքն` այն անձինք, որոնք խնդիրներ ունեն ու հաշմանդամության կարգ չունեն, կարող ենք միասին զբաղվել սրանով ու լուծում գտնել։ Չեմ կարծում, որ անլուծելի հարցեր են, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարը իրավասու է անհատական որոշումներ ընդունել»,– ասաց Պապիկյանը։Նա նմանատիպ խնդիրներ ունեցող անձանց կոչ արեց դիմել ՊՆ։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

8 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

8 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

8 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

9 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

9 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

10 hours ago