Լրահոս 24/7
09.02.2022

Անթալիա մեկնելու հարցը կորոշվի Ռուբինյան–Քըլըչ հանդիպումից հետո. Միրզոյան

Կմեկնի Հայաստանի պատվիրակությունը մարտ ամսին Անթալիա թե ոչ` պարզ կլինի փետրվարի 24-ին Վիեննայում նախանշված ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո։Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հույս ունեմ, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև, քննարկումներ` ուղղված Հայաստան–Թուրքիա սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,– ասաց Միրզոյանը` հավելելով, որ այս հարցով Թուրքիայից ստացվող ազդակները դրական բնույթի են։

Ինչ վերաբերում է Անթալիայի համաժողովին մասնակցելու խնդրին, ԱԳ նախարարը հայտնեց, որ Թուրքիայից այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացվել է իր ու Ռուբեն Ռուբինյանի անունով։ Որոշում առայժմ չկա։Իսկ Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա մեկնելու մասին մամուլում տարածված հայտարարությունները, Միրզոյանի ենթադրությամբ, սխալ թարգմանության հետևանք են։«Հայաստանի վարչապետն այսինչ–այսինչ դրական ուղերձներն է հղել և ասել, որ նա կմասնակցի Անթալիային։ Կարծում եմ` այստեղ «նա»–ն կարող է և երկրին վերաբերվել»,– ասաց Միրզոյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54