Այսօր ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կայացել է Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին, ինչպես նաև հայ զինվորի մեծարմանը նվիրված ցուցահանդես-վաճառքը։ Տեղեկությունը հայտնում է քրեակատորաղական ծառայությունը։
Ցուցահանդեսին ներկայացված են եղել հիմնականում ցմահ դատապարտյալների ձեռքի աշխատանքներն ու նրանց հեղինակած գրքերը:
«Դատապարտյալների ցանկությամբ ցուցահանդեսի վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, ծառայության վարչակազմը, Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ, ՄԻՊ ներկայացուցիչներ, հիմնարկի հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը և այլ հյուրեր:
Իրենց աշխատանքներով հանդես եկած ազատազրկված անձինք հիմնարկի պետի կողմից կարժանանան խրախուսանքների:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը: Կորեայի…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում Կիևի կողմից էներգետիկ օբյեկտներին չհարվածելու պայմանավորվածությունը չպահպանելու դեպքում գործել նույնկերպ.…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը սոցցանցի իր էջում գրել է. «Այս շաբաթ Սյունիքում եղա, այցելեցի…
Գյումրիում երեկ ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել վարչական հսկողությունը՝ բավարարելով քննիչի…
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2021-2023 թթ. ընթացքում Երևանում գործող մանկապարտեզներից…