Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ շրջանառության մեջ է դնելու պաշտպանության նախարարության կառուցվածքային փոփոխությանը վերաբերող նախագիծ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դժգոհ է պաշտպանական ոլորտում բարեփոխումների հայեցակարգի նախագծից, որը մշակվել է գերատեսչությունում դեռ 2021-ին: Այդ մասին նախարար Պապիկյանը հայտարարեց փետրվարի 9-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Ապբահամյանի հարցին:
Ընդդիամադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու շրջանառության մեջ չի դրվում զինված ուժերում բարեփոխումների հայեցարակգը և երբ է այն հասանելի դառնալու պատգամավորներին: «Ի վերջո, ի՞նչ ժամկետների մեջ է այդ հայեցակարգը մշակվելու և երբ է այն, թեկուզ սահմանափակ տարբերակով, հասանելի լինելու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովին»,- հարց ուղղեց Տիգրան Աբրահամյանը:
Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարի հաստատվել է պաշտպանական համակարգում բարեփոխումների ճանապարհային քարտեզ, որի հիման վրա մշակվել է նաև հայեցակարգ, սակայն շրջանառության մեջ չի դրվել: «Հայեցակարգը, ըստ էության, 2021-ի ավարտին մշակված է եղել և պատրաստ է եղել շրջանառության, բայց բովանդակությունը ոչ ամբողջությամբ է իմ կողմից ընդունելի: Որքան էլ որ հայեցակարգն ընդհանրական է, դրանից պետք է բխեն իրավական տարբերակներ, այնուամենայնիվ պետք է հստակություն»,- ասաց նախարարը:
Նա չցանկացավ գնահատական տալ կատարված աշխատանքին, սակայն նշեց, որ այն «բավական լավն» է: «Բայց ես որպես գերատեսչության ղեկավար այդ աշխատանքով բավարարված չեմ և այն հետ եմ ուղարկել վերախմբագրման»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ պատգամավորները կարող են մասնակցել հայեցակարգի վերաբերյալ քննարկումներին: «Ես գործընկերներին կտամ հանձնարարություն, որ որևէ բան փակ չլինի: Այնուամենայնիվ, բարեփոխումների մի քանի ուղղություններ ինձ համար հստակ են, և այս հայեցակարգի մեջ ներառված են լինելու»,- ասաց նա:
Նախարարը խոստացավ մինչև շաբաթվա վերջ շրջանառության մեջ դնել պաշտպանության նախարարության կառուցվածքային փոփոխությանը վերաբերող նախագիծ, որն արդեն ուղարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողով:
Պատգամավոր Աբրահամյանը ևս մեկ հարց բարձրացրեց: Նկատելով, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն կառուցվածքային առումով չի գտնվում ՊՆ-ի համակարգման ներքո, հետաքրքրվեց, թե որն է պատճառը, որ շուրջ մեկուկես տարի է՝ Ռազմարդյունաբերության կոմիտեն չունի ղեկավար:
Նախարարի պատասխանը հակիրճ էր. «Ինչ վերաբերում է գործընկեր կառույցի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության] կադրային քաղաքականությանը, ապա ինձ իրավունք չեմ վերապահի այստեղից գնահատականներ հնչեցնել: Այո՛, յուրաքանչյուր ոլորտում էլ կարևոր են ղեկավարների և ոչ ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը, սակայն այդ պաշտոնը պետք է ստանձնի փորձառու մարդ»:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել…
Ազգային ժողովում մեկնարկել են «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ» թեմայով խորհրդարանական լսումներ։ ԱԺ…
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ հանձնաժողովում հայտարարել է, որ, չնայած հրադադարի ռեժիմի խախտման մասին…
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը, հանդես գալով Հունաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիմպիակոս Վոլու»…
Լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին դժգոհել է, որ Ուկրաինան «չի ընդունվում ՆԱՏՕ-ի կազմի մեջ», թեև…
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Սուջա» գազաչափիչ կայանի վրա, որը գտնվում է Կուրսկի մարզի Սուջայի…