Լրահոս 24/7

ՀՀ-ն սահմանազատման հարցում երբեք նախապայմաններ չի առաջարկել.Գրիգորյան

Սահմանազատման և սահմանագծման հարցում Հայաստանը երբեք նախապայմաններ առաջ չի քաշել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է սկսել սահմանազատման գործընթացն առանց նախապայմանների և իբր թե ՀՀ–ն նոր նախապայմաններ է առաջ քաշում։

«Հայաստանը պարզապես պահանջել է, որպեսզի բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում, պետք է ի կատար ածվեն։ Այդ հայտարարության մեջ նշված է, որ նախ պետք է անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, որից հետո սկսել սահմանազատման գործընթացը։ Հայաստանը ցանկանում է, որ այդ պայմանավորվածությունն իրագործվի»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` կա մեկ այլ կարևորագույն հանգամանք. երբ ՀՀ–ի և Ադրբեջանի զինված ուժերը շատ մոտ կանգնած են իրար, ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել դրա վրա և սրացումներ լինեն։

Գրիգորյանը հիշեցրեց, որ հայկական կողմն առաջարկել է, որպեսզի զորքերը հայելային կերպով հետ քաշվեն, այդտեղ սահմանապահներ տեղակայվեն` սահմանազատման գործընթացը հանգիստ անցնելու համար։ ԱԽ քարտուղարը շեշտեց` այստեղ չի կարող նախապայմանի որևէ ընկալում լինել։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան եւ Բաքուն ամրապնդում են ամբողջատիրական համակարգերի սերտաճումը

Հոկտեմբերի 4 –ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման…

10 hours ago

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ «Գիտության շաբաթ», որի ընթացքում պատանիներն ու երիտասարդները հնարավորություն ունեցան…

12 hours ago

Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ…

13 hours ago

Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարումը…

13 hours ago

Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,…

13 hours ago

Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝…

14 hours ago