Լրահոս 24/7

Խաղաղապահները ԼՂ-ում մնան այնքան, մինչև խնդրին լուծում կտանք.Ա․ Գրիգորյան

Հայկական կողմը կարծում է, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Քանի դեռ ԼՂ հիմնահարցի երկարաժամկետ լուծում չկա, ռուս խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է։ ՀՀ–ն շարունակելու է աշխատել, որպեսզի խաղաղապահները տեղակայված լինեն ԼՂ–ում և մնան այնքան ժամանակ, մինչև խնդրին լուծում կտանք»,–ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցի լուծմանը` ԱԽ քարտուղարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում։Նրա խոսքով` պետք է խաղաղ ձևաչափով խնդրին լուծում գտնեն և ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, ՀՀ–ի համար մտահոգիչ է։ Գրիգորյանը հավելեց, որ կարծում է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն բոլոր լծակները` կանխելու ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան եւ Բաքուն ամրապնդում են ամբողջատիրական համակարգերի սերտաճումը

Հոկտեմբերի 4 –ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման…

8 hours ago

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ «Գիտության շաբաթ», որի ընթացքում պատանիներն ու երիտասարդները հնարավորություն ունեցան…

10 hours ago

Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ…

11 hours ago

Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարումը…

11 hours ago

Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,…

11 hours ago

Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝…

12 hours ago