Լրահոս 24/7

Հանրային սննդի վայրերում ծխելն արգելելով` օգնում ենք ծխողներին՝ իրենց առողջությանն ավելի քիչ վնասել․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 4 տարի առաջ թողել է ծխելը։ Նա այս մասին հայտնեց կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում։

«Նախկինում ես օրական 3 տուփ ծխախոտ էի ծխում։ Սակայն երբ գործուղման էի գնում արտասահման, որտեղ հանրային սննդի վայրերում ծխելն արգելվում էր, ինձ հաջողվում էր ծխել միայն մեկ տուփ։ Այսինքն` միջավայրը ստիպում էր, որ ծխողներն ավելի քիչ ծխեն»,–ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով` հանրային սննդի վայրերում ծխելն արգելելով` օգնում են ծխողներին, որ իրենց առողջությանն ավելի քիչ վնաս հասցնեն։ Քերոբյանը վստահեցնում է, որ այս ճանապարհով են անցել շատ երկրներ։Նման սահմանափակումների ներդրման դեպքում, ըստ Քերոբյանի, հանրային սննդի օբյեկտներում տնտեսական շրջանառությունն ընկնում է առաջին 1-2 ամիսներին, սակայն հետո շատ արագ էլ վերականգնվում է։

Հարցն այն է, որ զբոսաշրջիկները, չծխողները հաճախ խուսափում են այնպիսի օբյեկտներից օգտվել, որտեղ ծխում են։ Ավելին, անգամ ծխողներն են երբեմն նման վայրեր գնալուց խուսափում։Քերոբյանը հավելեց, որ ցանկացած հանրային տարածքում չի կարելի ստեղծել այնպիսի առանձնացված տարածք, որտեղ կարելի է ծխել։ Նրա խոսքով` շատ տնտեսվարողներ որպես հարցի լուծում առանձին ծխարաններ կկառուցեն։ Նախարարը հավելեց, որ եթե ուզում են սուրճի հետ ծխել, ապա կարող են սուրճը վերցնել իրենց հետ ու ծխելով խմել փողոցում։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան եւ Բաքուն ամրապնդում են ամբողջատիրական համակարգերի սերտաճումը

Հոկտեմբերի 4 –ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման…

6 hours ago

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ «Գիտության շաբաթ», որի ընթացքում պատանիներն ու երիտասարդները հնարավորություն ունեցան…

8 hours ago

Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ…

9 hours ago

Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարումը…

9 hours ago

Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,…

10 hours ago

Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝…

10 hours ago