Լրահոս 24/7

ԵՄ–ն պատասխանել է Լավրովի նամակին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Եվրամիության երկրների անվտանգության երաշխիքների վերաբերյալ նամակի պատասխանը պատրաստվել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համակարգմամբ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն։Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ Եվրամիության բոլոր երկրների անունից պատասխանել է Ռուսաստանի ԱԳ նախարարի նամակին: Նա հերթական անգամ հավելել է, որ ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում գնալ ապաէսկալացիայի Ուկրաինայի սահմանների մոտ, ինչպես նաև Բելառուսում և դադարեցնել զորքերի կուտակումը:

«ՆԱՏՕ-ի հետ համակարգմամբ Եվրոպական անվտանգության վերաբերյալ ռուսական նամակին ԵՄ–ի պատասխանը եղել է վճռական և միասնական։ Մենք շարունակում ենք ամուր պահպանել եվրոպական անվտանգության համակարգը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա: Մեր պայմանավորվածի իրագործումը Եվրոպան կդարձնի ավելի անվտանգ»,– գրել է Լինդեն։

Միության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հստակեցրել է, որ Բորելի պատասխանը ԵՄ երկրների ընդհանուր դիրքորոշումն է ռուս նախարարի բարձրացրած հարցերի վերաբերյալ:ՌԴ ԱԳ նախարարը հունվարի 26–ին ուղերձ է հղել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրներում, Շվեյցարիայում իր գործընկերներին. ընդհանուր առմամբ 37 հասցեատեր է եղել: Դրանցում խնդրագիր է պարունակվում` բացատրել, թե ինչպես են այդ պետությունները մտադիր գործնականում կատարել ԵԱՀԿ շրջանակներում բարձր մակարդակով ստանձնած պարտավորությունները` անվտանգության անբաժանելիության, իրենց անվտանգության անշեղացման վերաբերյալ։

Կիևը և արևմտյան պետությունները վերջին ժամանակներս մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից իբր ագրեսիվ գործողությունների ուժեղացման առթիվ: Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար:

Թիվ 1

Recent Posts

Վաղաժամ քաղցկեղի աճը մտահոգում է մասնագետներին

Վերջին 10 տարիների ընթացքում 25-ից 49 տարեկանների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերն աճել են 24 տարբեր…

30 mins ago

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

16 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

17 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

17 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

18 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

19 hours ago