Լրահոս 24/7

ՀՀ-ն ու ՌԴ-ն կիբեռանվտանգության վերաբերյալ համաձայնագիր կկնքեն

 Հայաստանն ու Ռուսաստանը տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ համագործակցության մասին փորձագիտական մակարդակով համաձայնագրի նախագիծ են համաձայնեցրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԽ մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ միջգերատեսչական խորհրդակցությունների ընթացքում կարծիքների առարկայական փոխանակում է տեղի ունեցել միջազգային և տարածաշրջանային հարթակներում, ինչպես նաև երկկողմանի ձևաչափում տեղեկատվական ոլորտում անվտանգության ապահովման ուղղությամբ հայ–ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ։

«Փորձագիտական մակարդակով տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում տեղեկատվական անվտանգության մասին երկկողմանի միջկառավարական նախագծի համաձայնագիր է ստորագրվել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը հաստատել են ԱՊՀ, ՀԱՊԿ, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակում այդ ուղղությամբ տարվող ջանքերն ընդլայնելու կարևորությունը։Նշենք, որ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովի գլխավորած ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել էին ԱԽ աշխատակազմի, ԱԳՆ–ի, ՊՆ–ի, ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության, ֆինանսների նախարարության, Պահպանության դաշնային ծառայության, գլխավոր դատախազության ներկայացուցիչներ։

ՀՀ ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի գլխավորած հայկական պատվիրակության կազում էին ԱԽ աշխատակազմի, ԱԳՆ–ի, ՊՆ–ի, Ազգային անվտանգության ծառայության, արդարադատության նախարարության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, գլխավոր դատախազության և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ–ի ներկայացուցիչներ։

Թիվ 1

Recent Posts

«Մայր Հայաստան»-ը ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանն հայտարարել է, որ քննարկումների և երկխոսության արդյունքում, դրական համարելով…

53 minutes ago

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

3 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

3 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

5 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

6 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

6 hours ago