«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Հայաստանը մասնակցելու է այս 2022թ․ փետրվարի 18-20-ը կայանալիք Մյունխենի անվտանգության կոնֆերանսի աշխատանքներին։ Հայաստանը միջազգային հեղինակավոր այս միջոցառմանը ներկայացնելու է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանը այս հարթակը օգտագործելու է մի շարք երկկողմ հանդիպումների համար։ Արարատ Միրզոյանը գլխավոր աշխատանքային քննարկումներից մեկում ծավալուն զեկույցով հանդես կգա հարավկովկասյան տարածաշրջանային անվտանգային նոր իրողությունների վերաբերյալ, որոնք ավելի են սրվել 44-օրյա պատերազմից հետևանքով։