Հայաստանի առանձին շրջաններում այսօր տեղումներ են սպասվում, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով:
Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Փետրվարի 12-ին և 13-ին տեղումներ չեն գրանցվի։Ըստ հաղորդագրության` օդի ջերմաստիճանը փետրվարի 11-13-ի ցերեկը 4-6 աստիճանով կբարձրանա:
Այսօր Երևանում ցերեկային ժամերին +8-ից +10 աստիճան կգրանցվի, գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -4։